ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
26 հունվարի 2022

Հունվարի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ։

Օրակարգում  «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։

Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին և առաջին ընթերցմամբ այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գ Բաղունցը և պատգամավորներ։

ԼՈՒՐԵՐ