«Տեղական տուրքերի եվ վճարների մասին» օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                         դեկտեմբերի 16-ին

 

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1 «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1998 թվականի դեկտեմ-բերի 18-ի ՀՕ-38 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի «դ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետ

«ե) դիմել համայնքի ղեկավարին՝ սույն օրենքով սահմանված կարգով տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնություններ ստանալու համար։»։

 

  Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «Հոդված 13. Արտոնությունները

 1. Արտոնություններ կարող են կիրառվել համայնքի ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով արտոնությունները՝ համայնքի ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

2. Համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձինք տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով՝ սույն օրենքով սահմանված արտոնություններ սահմանելու նպատակով կարող են դիմել համայնքի ղեկավարին՝ ներկայացնելով արտոնություններ ստանալու նպատակով համայնքի ավագանու սահմանած փաստաթղթերը և տեղեկությունները:

3. Տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը համայնքի ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը:

4Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազան-ցել տվյալ տարվա համար տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա-ջորդող օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                                              Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

2021 թ. դեկտեմբերի 24

Ստեփանակերտ

ՀՕ-143-Ն