Ընդունված է 2021 թվականի
դեկտեմբերի 16-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» 2007 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-125 օրենքի 7-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 15. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 16. Անցումային դրույթ
1. 2022 թվականի համար սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասում և երկրորդ մասի «գ» կետում նշված՝ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքա-չափերի հաշվարկներում հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահ-մանված կարգով հաշվարկված պահպանման ծախսերի մեծության (ՀՊԾ) փոխարեն հիմք է ընդունվում այդ մեծության 75 տոկոսը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա-ջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. դեկտեմբերի 24
Ստեփանակերտ
ՀՕ-144-Ն