Ընդունված է 2021 թվականի
դեկտեմբերի 16 -ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2006 թվականի դեկտեմ-բերի 6-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Նման հաղորդումների ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի հեռուս-տատեսությամբ և ռադիոյով օրվա եթերաժամի 20 տոկոսը:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի՝
- 2-րդ մասում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.
- 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Խորհրդի անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են հասարակա-կան հիմունքներով:».
- 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ամենօրյա գործունեության և» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի՝
- 1-ին մասի «ա» կետի «և նրա աշխատակազմի» բառերը հանել.
- 2-րդ մասը և 3-րդ մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «` առանձին տողով նշելով Խորհրդին, Հանրային հեռուստաընկերությանը և Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները,» բառերը հանել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 8. Հասարակական հիմունքներով գործող խորհուրդն իր լիազորու-թյունները ստանձնում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Հոդված 9. Հասարակական հիմունքներով գործող խորհրդի լիազորություն-ների ստանձնումից հետո խորհրդի աշխատակազմի աշխատողները համարվում են Արցախի Հանրապետության «Հանրային հեռուստառադիոընկերություն» փակ բաժնե-տիրական ընկերության աշխատողներ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. դեկտեմբերի 24
Ստեփանակերտ
ՀՕ-146-Ն