«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին

 

                                                                                          Ընդունված է 2021 թվականի

                                                                                          դեկտեմբերի 23-ին

 

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 6.3-րդ մասում «ռեզերվում» բառից հետո լրացնել «կամ հարկային ծառա-յության կադրերի ռեզերվում» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ նոր նախադասություն.

«Հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում հարկային ծառայողը վարձատրվում է միայն երեք ամսվա համար՝ իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան հարկային ծառայության բարձրագույն պաշտոնի առավելագույն դրույքաչափը:»:

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում «ռեզերվից» բառերից հետո լրացնել «կամ հարկային ծառայության կադրերի ռեզերվից» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների» բառերը փոխարինել «Քաղաքա-ցիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների և «Հարկային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող հարկային ծառայողների» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Հարկային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող հարկային ծառայողների վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Արցա-խի Հանրապետության պետական բյուջեից hարկային մարմնի համար նախատեսված միջոցներից:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ՆԱԽԱԳԱՀ`                                                                     

 

 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     2021 թ. դեկտեմբերի 28

     Ստեփանակերտ

     ՀՕ-154-Ն