Ընդունված է 2021 թվականի
դեկտեմբերի 23-ին
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքով սահմանվում են ոստիկանության զորքերի հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները և իրավունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիա-լական ապահովության պետական երաշխիքները, ոստիկանության զորքերի ֆինան-սավորման և նյութատեխնիկական ապահովման կարգը, ինչպես նաև ոստիկանության զորքերի հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. |
Ոստիկանության զորքերը |
1. Ոստիկանության զորքերն Արցախի Հանրապետության ոստիկանության (այսու-հետ՝ ոստիկանություն) ենթակայության տակ գտնվող հիմնարկ է, որը կոչված է օրեն-քին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները և ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը։
Հոդված 3. |
Ոստիկանության զորքերի խնդիրները |
1. Ոստիկանության զորքերի խնդիրներն են՝
1) հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը.
2) հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանումն ու հատուկ բեռների տե-ղափոխման անվտանգության ապահովումը.
3) ռազմական և արտակարգ դրության, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը.
4) Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը։
Հոդված 4. |
Ոստիկանության զորքերի գործունեության սկզբունքները |
1. Ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականութ-յան, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները հարգելու, միանձնյա ղեկավարման, կենտրոնացված կառավարման սկզբունքների հիման վրա։
2. Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Արցախի Հանրապետության Սահմանադրութ-յամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշ-տությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համա-չափության և կամայականության բացառման սկզբունքներով, ինչպես նաև հետա-պնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:
3. Ոստիկանության զորքերի հարկադրական բնույթի լիազորությունների իրակա-նացումը պետք է ուղղված լինի Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, համապատասխանի միջազգային պայմա-նագրերով ստանձնած պարտավորություններին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն օրինական, անհրաժեշտ և չափավոր:
Հոդված 5. |
Ոստիկանության զորքերի թվաքանակը |
1. Ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանում է Արցախի Հանրապետու-թյան կառավարությունը։
Հոդված 6. |
Ոստիկանության զորքերի կառուցվածքը |
1. Ոստիկանության զորքերի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատում է ներքին գործերի պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ պետական կառավար-ման մարմին) ղեկավարը:
Հոդված 7. |
Ոստիկանության զորքերի գործունեության իրավական հիմքերը |
1. Ոստիկանության զորքերի գործունեությունը կարգավորվում է Արցախի Հանրա-պետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Արցախի Հանրապետության միջազ-գային պայմանագրերով, այլ օրենքներով ու իրավական ակտերով:
Հոդված 8. |
Պետական մարմինների և պաշտոնատար անձանց պարտականու- թյունները ոստիկանության զորքերին աջակցելիս |
1. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ոստիկանության զորքերին իրենց խնդիրներն իրականացնելիս:
2. Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմինն օժանդակում է ոստիկանության զորքերի ծառայողների պատրաստմանը և վերապատրաստմանը:
3. Ոստիկանության զորքերի աջակցմանն ուղղված պաշտպանության բնագավա-ռում պետական լիազոր մարմնի և ոստիկանության զորքերի հարաբերությունները կարգավորվում են պետական կառավարման մարմնի և Արցախի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով:
4. Տրանսպորտի բնագավառի Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք, տրանսպորտի և հատուկ փոխադրամիջոցների գծով ոստիկանության ներկայացուցիչները ոստիկա-նության զորքերի զինծառայողների ծառայողական պարտականությունների կատար-ման ժամանակ աջակցում են նրանց տեղափոխմանը։
Գ Լ ՈՒ Խ 2
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ
Հոդված 9. |
Ոստիկանության զորքերի անձնակազմը |
1. Ոստիկանության զորքերի անձնակազմը բաղկացած է զինծառայողներից և քա-ղաքացիական անձնակազմից։
Հոդված 10. |
Զինվորական ծառայությունը ոստիկանության զորքերում |
1. Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունը կազմակերպվում է պայմանագրային հիմունքներով:
2. Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունն իրականացվում է զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին և այլ իրավական ակտե-րին համապատասխան:
3. Ոստիկանության զորքերում ծառայողներին պաշտոններում նշանակում (ծառա-յության ընդունում), պաշտոնից ազատում (ծառայությունից արձակում), զբաղեցրած պաշտոնից բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի նշանակում է պետական կառա-վարման մարմնի ղեկավարը:
4. Ոստիկանության զորքերում ծառայողներին գնդապետի և դրանից բարձր կո-չումներ շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը, իսկ մյուս կոչումները՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Հոդված 11. |
Ոստիկանության զորքերի քաղաքացիական անձնակազմի աշխա- տանքային հարաբերությունները |
1. Ոստիկանության զորքերի քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ։
Հոդված 12. |
Ոստիկանության զորքերի կադրերի պատրաստումը |
1. Ոստիկանության զորքերի կադրերի պատրաստումը և վերապատրաստումն անցկացվում են ոստիկանական հաստատություններում։
Գ Լ ՈՒ Խ 3
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 13. |
Ոստիկանության զորքերի ղեկավարումը |
1. Ոստիկանության զորքերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկա-նության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ոստիկանության զորքերի հրամանա-տարը:
2. Ոստիկանության զորքերն ունի դրոշ, որի նկարագրությունը և կանոնադրու-թյունը հաստատում է Արցախի Հանրապետության Նախագահը:
Հոդված 14. |
Ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականություն- ները |
1. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիր-ներն իրականացնելիս պարտավոր են՝
1) ոստիկանության հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ստորաբաժանումների հետ համատեղ մասնակցել պարեկապահակային ծառայությանը.
2) մասնակցել արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանու-թյան, տարհանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնո-ղական միջոցառումներին.
3) իրականացնել Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հատուկ, կարևոր նշանակության օբյեկտների, հատուկ բեռների, ոստիկանության և ոստիկանության զորքերի նյութատեխնիկական բազաների և պահեստների, հաղորդակցության կառույցների պահպանությունը.
4) մասնակցել ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրա-վիճակի իրավական ռեժիմի ապահովմանը.
5) մասնակցել զանգվածային անկարգությունների կանխմանը և խափանմանը:
2. Հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստի-կանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համա-զգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառա-յողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:
3. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս համագործակցում են ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Արցախի Հանրապետության պաշտպանու-թյան նախարարության զորամասերի ու ստորաբաժանումների հետ:
Հոդված 15. |
Ոստիկանության զորքերի զինծառայողների իրավունքները |
1. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիր-ներն իրականացնելիս իրավունք ունեն՝
1) քաղաքացիներից և պաշտոնատար անձանցից պահանջելու պահպանել հասա-րակական կարգը, դադարեցնել հանցագործությունները, վարչական իրավախախ-տումները և այն գործողությունները, որոնք խոչընդոտում են իրենց պարտակա-նությունները կատարելուն.
2) ստուգելու քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, եթե նրանց՝ իրավախախտումների կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան.
3) ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկելու իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած անձանց.
4) պահպանվող տարածք մուտք գործած անձանց հետապնդելիս, զանգվածային անկարգությունների և հասարակական կարգի խմբակային խախտումները խափանելիս, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելիս ավագ օպերատիվ պետի, իսկ բացառիկ դեպքում՝ զորամասի կամ ստորաբաժանման հրամանատարի հրամանով կատարելու տեղանքի կամ առանձին շինությունների, օբյեկտների շրջափակում, տրանսպորտային միջոցների զննում:
2. Ոստիկանության զորքերի զինծառայողի անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ
ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՐԱԶԵՆ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Հոդված 16. |
Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխ- նիկա գործադրելու հիմքերը, պայմանները և սահմանները |
1. Ոստիկանության զորքերի զինծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և մարտական տեխնիկա` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականու-թյունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
2. Ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և մարտական տեխնիկայի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Միայն համապատասխան պատրաստու-թյուն անցնելուց հետո ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի պահելու և կրելու, ինչպես նաև գործադրելու (կիրառելու) հրազեն, հատուկ միջոցներ և մարտական տեխնիկա: Ոստիկանության զորքերի զինծառայողների անհատական և կոլեկտիվ հատուկ պատրաստություն անցնելու ծրագիրը հաստատում է ոստիկանու-թյան զորքերի հրամանատարը:
3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության զորքերի զինծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
4. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գոր-ծադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝
1) դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին՝ բավարար ժամանակ տալով նրանց իր օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն կամ մարտական տեխնիկա գործադրելու հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ ոստիկանության ծառայողների կյանքի ու առողջության համար կամ կարող է այլ ծանր հետևանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնարին է.
2) ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
3) ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն` բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.
4) վերադասության կարգով անմիջապես զեկուցել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու (օգտագործելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին, ինչպես նաև հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների և ռետինե մահակի), հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու (օգտագործելու) յուրաքանչյուր դեպքի մասին:
5. Ոստիկանության զորքերի հրամանատարը պարտավոր է ոստիկանության պետին և դատախազին անհապաղ տեղեկացնել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին։
6. Ոստիկանության զորքերը պարտավոր են սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:
7. Սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով, 5-րդ մասով և սույն օրենքի 19-րդ հոդ-վածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի, մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտությունը փաստող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ գործադրվել են դրանք, գործադրված հատուկ միջոցների, հրազենի և ռազմամթերքի, մարտական տեխնիկայի տեսակը և քանակը, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության զորքերի զինծառայողները:
8. Օրենքով չնախատեսված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելը կամ սահմանների անցումով դրանց գործադրելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 17. |
Ֆիզիկական ուժ գործադրելը |
1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարած անձանց ձերբակալելու, ոստիկանու-թյան զորքերի զինծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ (այդ թվում` ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության զորքերի վրա դրված պարտակա-նությունների կատարումը:
Հոդված 18. |
Հատուկ միջոցներ գործադրելը |
1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրելու հետևյալ դեպքերում՝
1) քաղաքացիների, զինծառայողների, ոստիկանության ծառայողների վրա կա-տարվող հարձակումը խափանելիս.
2) ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց ձերբակալելիս.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.
5) իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, երբ նրանք իրենց վարքագծով հիմք են տալիս ենթադրելու, որ կարող են դիմել փախուստի, վնաս հասցնել շրջապատին կամ իրենց կամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության զորքերի զինծառայողներին կամ չենթարկվել նրանց օրինական պահանջներին.
6) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, կառույցների և բեռների վրա կատարվող հարձակումները խափանելիս.
7) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց, զավթված կառույցները, շենքերը, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.
8) տրանսպորտի, կապի հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփա-կանության ձևից) աշխատանքները խանգարող, ինչպես նաև զանգվածային անկար-գությունները և խմբակային գործողությունները խափանելիս.
9) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին:
2. Ոստիկանության զորքերի զինծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել՝
1) ռետինե մահակներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
2) արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) ձեռնաշղթաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախա-տեսված դեպքերում: Ձեռնաշղթաների բացակայության դեպքում ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի կապելու նպատակով օգտագործելու ձեռքի տակ եղած այլ միջոցներ.
4) ուշադրություն շեղող լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) արգելքները քանդելու միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում.
6) մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելա-փակման) միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատես-ված դեպքերում.
7) ջրանետեր, զրահամեքենաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում և միայն ոստիկանության զորքերի հրամանատարի կամ նրա տեղակալի հրամանով՝ դրանց գործադրման պահից 24 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատախազին.
8) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
9) ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային)՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով նախատեսված դեպքերում.
10) հատուկ ներկող նյութեր` սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում` ջրանետի միջոցով:
3. Հատուկ միջոցներն օգտագործելու և ոստիկանության զորքերի զինծառայող-ներին հատկացնելու կարգը, ինչպես նաև դրանց պահպանման ժամկետները սահման-վում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:
4. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:
5. Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), իսկ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:
6. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության զորքերի զինծառայողը հատուկ միջոցների կամ հրազենի բացակա-յության դեպքում իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:
Հոդված 19. |
Հրազենի գործադրումը (կիրառումը) և օգտագործումը |
1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստո-րաբաժանման կազմով հրազեն գործադրելու հետևյալ դեպքերում՝
1) անձանց՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր ոտնձգություն-ներից պաշտպանելիս.
2) զինծառայողների, ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակում-ները հետ մղելիս, երբ վտանգ է սպառնում նրանց կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև նրանց զենքին տիրելու փորձերը կանխելիս.
3) պատանդներին, ինչպես նաև զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտները, կառույցները, բեռները, մարտական տեխնիկան ազատելիս.
4) կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնա-պես ծանր հանցագործություն կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
5) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պետական պահպանության ենթակա օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների, կազմակեր-պությունների վրա կատարվող խմբակային կամ զինված հարձակումները հետ մղելիս.
6) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատա-րել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողի օրինական պահանջները:
2. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն հրազեն օգտա-գործելու հետևյալ դեպքերում՝
1) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը ռազ-մական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի պայմաններում հրաժարվում է կանգնեցնել այն՝ չկատարելով ոստիկանության ծառայողի կամ ոստիկանության զորքերի զինծառայողի օրինական պահանջը.
2) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդա-նիներին վնասազերծելիս.
3) զենք գործադրելու (օգտագործելու) մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապի ազդանշան տալիս կամ օգնության կանչելիս։
3. Հրազեն գործադրելն առանց նախազգուշացման թույլատրվում է զենքով, մար-տական տեխնիկայով, տրանսպորտային միջոցներով, թռչող ապարատներով կատարվող հարձակումները հետ մղելիս, զենքով, տրանսպորտի միջոցներով, թռչող ապարատներով փախչելիս:
4. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:
5. Հրազենը ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու կարգը սահմանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:
6. Ոստիկանության զորքերի զինծառայողի կողմից հրազենի գործադրման յուրա-քանչյուր դեպքի մասին ոստիկանության զորքերի հրամանատարն անմիջապես տեղյակ է պահում ոստիկանության պետին և դատախազին:
Հոդված 20. |
Մարտական տեխնիկան գործադրելը |
1. Ոստիկանության զորքերի հաստիքային մարտական տեխնիկան գործադրվում է հետևյալ դեպքերում.
1) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույց-ները, բեռները, մարտական տեխնիկան ազատելիս.
2) զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
3) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների և կազմակերպությունների վրա խմբակային, զինված կամ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակումները հետ մղելիս.
4) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծա-ռայողների օրինական պահանջները։
2. Մարտական տեխնիկան գործադրվում է պետական կառավարման մարմնի ղե-կավարի հրամանով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում չեն կարող գործադրվել հրետանային զենք, թրթուրավոր մարտական տեխնիկա, ռազմական ավիացիայի օդանավեր:
4. Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ ընդգրկված մարտական տեխնիկայի ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 21. |
Ոստիկանության զորքերի զինծառայողների անձնական անվտան- գության երաշխիքները |
1. Ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի մերկացնելու զենքը և այն բերելու պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող են սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան հրազեն գործադրելու հիմքեր ծագել։
2. Մերկացրած հրազենով ձերբակալում կատարող ոստիկանության զորքերի զինծառայողներն օգտվում են «Ոստիկանության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված` ոստիկանության զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքներից:
3. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ չի թույլատրվում զորամասերի տեղաբաշխման (վերատեղաբաշխման) վայրերի, զինված հանցավոր խմբերի հետ ընդհարումներին մասնակցած ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայության և բնակության վայրի մասին տեղեկությունների հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով։
4. Ոստիկանության զորքերի ծառայողական, մարտական գործունեության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն պետական կառավարման մարմնի ղեկավարի կամ ոստիկանության պետի թույլտվությամբ։
Հոդված 22. |
Ոստիկանության զորքերի զինծառայողի անհատական պաշտպա- նության միջոցները |
1.Անձնական անվտանգության ապահովման համար ոստիկանության զորքերի
զինծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:
Գ Լ ՈՒ Խ 5
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. |
Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջ- ների կատարման պարտադիր լինելը |
1. Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջների կատա-րումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, Արցախի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար։
2. Ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջները չկատա-րելը, ինչպես նաև այնպիսի գործողություններ կատարելը, որոնք խոչընդոտում են ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունների կատարմանը, առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն։
3. Ոչ ոք իրավասու չէ միջամտելու ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական գործողություններին:
Հոդված 24. |
Ոստիկանության զորքերի զինծառայողների սոցիալական ապա- հովությունը |
1. Ոստիկանության զորքերի զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 25. |
Ոստիկանության զորքերի զինծառայողների պատասխանատվու- թյունը |
1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց կատարած իրավա-խախտումների համար կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն։
2. Ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից անձանց և կազմակեր-պություններին ապօրինի գործողություններով պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով։
3. Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության զորքերի զինծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով, իսկ ակնհայտ անօրինա-կան հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվու-թյունը:
Հոդված 26. |
Ոստիկանության զորքերի զինծառայողի իրավական ապահովու- թյան պետական երաշխիքները |
1. Ոստիկանության զորքերի զինծառայողի գործունեության վրա տարածվում են օրենքով սահմանված` արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների` անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիսկի և հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները:
2. Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնա-տար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրա-հանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
Գ Լ ՈՒ Խ 6
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ
ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 27. |
Ոստիկանության զորքերի ֆինանսավորումը |
1. Ոստիկանության զորքերի ֆինանսավորումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
Հոդված 28. |
Ոստիկանության զորքերի գույքը |
1. Ոստիկանության զորքերը տիրապետում են պետական սեփականություն համարվող գույքը։
2. Ոստիկանության զորքերը հողի, ընդերքի, օդային տարածքի և ջրերի օգտագործումն իրականացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
Հոդված 29. |
Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական ապահովումը |
1. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարար-ման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ պետական կառավարման մարմնի ներկայացմամբ։
2. Ռազմական տեխնիկայի նորոգումը կատարվում է պաշտպանության բնագավառի կազմակերպություններում և հիմնարկներում, ինչպես նաև գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
3. Ոստիկանության զորքերի հրամանատարության, զորամասերի և ստորաբա-ժանումների տեղաբաշխման նպատակով շենքերի և շինությունների տրամադրման, ինչպես նաև դրանց կոմունալ սպասարկման, նորոգման և նոր շենքերի ու շինու-թյունների կառուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համապատասխան հարաբերու-թյունները կարգավորող իրավական ակտերով։
Հոդված 30. |
Նյութական միջոցների, զորային պաշարների կուտակման պլա- նավորումը, շարանումը, տեղավորումը և պահպանումը |
1. Նյութական միջոցների, զորային պաշարների կուտակման պլանավորումը, շա-րանումը, տեղավորումը և պահպանումը խաղաղ ժամանակ իրականացնում է ոստիկանությունը, իսկ պատերազմի ժամանակ` Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Հոդված 31. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. դեկտեմբերի 28
Ստեփանակերտ
ՀՕ-149-Ն