«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

 

                                                                                 

   

                                                                                          Ընդունված է 2021 թվականի

                                                                                          դեկտեմբերի 23-ին

 

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 14-ի     ՀՕ-5 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված օրենքով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Արցախի Հանրապետու-թյան աշխատանքային օրենսդրությամբ:»:

 

 Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հարկային մարմնի և դրանում հար-կային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված հարկային ծառա-յության պաշտոնների վրա:»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի՝

1) «հարկային ծառայող», «հարկային ծառայության պաշտոնի նկարագիր» հասկացությունները  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայող` Արցախի Հանրապետության քաղաքացի, որը սույն օրեն-քով սահմանված կարգով զբաղեցնում է հարկային ծառայության պաշտոն և իրակա-նացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է հարկային ծառայության կադրերի ռեզերվում.

հարկային ծառայության պաշտոնի նկարագիր (անձնագիր)` հարկային ծառա-յության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող հարկային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթներն արդյունա-վետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կարո-ղունակություններ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.».

2) «հարկային ծառայության գործառույթներ» հասկացությունից հանել «և հար-կային տեսչությունների» բառերը.

3) «հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային մարմնի կողմից հարկային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.».

4) «հարկային ծառայության կադրերի ռեզերվ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայության կադրերի ռեզերվ` ռեեստր, որտեղ իրենց դիմումի համաձայն գրանցվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 13-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված հարկային ծառայողները:»:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածից, 111-ին հոդվածի 4-6-րդ կետերից, 112-րդ, 15-րդ, 231-ին, 25-րդ և 431-ին հոդվածներից հանել «վերադաս» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 51-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրից, 1-ին մասից  և  18-րդ հոդվածի   4-րդ մասի 3-րդ կետից հանել «ծառայության» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8) տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարման (մշակման, ներդնման և սպասարկման) իրականացումը:»:

 

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետում «օրենքների» բառից առաջ լրացնել «Սահմանադրության,» բառը:

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հարկային մարմինը

 

1. Հարկային մարմինը հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող հանրապետական գործադիր մարմին է, որը կոչված է իրագործելու սույն օրենքով սահմանված խնդիրները, ապահովելու բյուջեների՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները, նպաստելու Արցախի Հանրա-պետության տնտեսական անվտանգությանը:

2. Հարկային մարմինը պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ՝ հար-կային մարմին): Հարկային տեսչությունները հարկային մարմնի աշխատակազմի կա-ռուցվածքային ստորաբաժանումներ են:

3. Հարկային մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է պետական եկամուտների կոմիտեի նախագահը (այսուհետ՝ հարկային մարմնի ղեկավար):

4. Հարկային մարմնի հարկային տեսչություններն ստեղծում, վերակազմակեր-պում և լուծարում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) հարկային պարտավորությունների գանձումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված դեպքերում և կարգով արգելանք դնել հարկ վճարողի (հարկային գործակալի) գույքի վրա.»:

 

Հոդված 11. Օրենքի 111-ին հոդվածի վերնագրից հանել «(վերադաս հարկային մարմնի)» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) վերնագրում «ստաժը» բառից հետո լրացնել «, հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը» բառերը.

2) 1-ին մասում «զբաղեցնելու,» բառից հետո լրացնել «հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու,» բառերը.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հարկային ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:»:

 

Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում և 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «Դ խմբին դասվող» բառերից առաջ լրացնել «Գ խմբի առաջատար պաշտոններից՝ հարկային մարմնի ավագ օպերլիազորի, հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի, հարկային մարմնի առաջատար մասնագետի, հար-կային մարմնի առաջատար մասնագետ-իրավաբանի, հարկային մարմնի հետաքննիչի, հարկային մարմնի օպերլիազորի, հարկային մարմնի հարկային տեսուչի և» բառերը:

                                                                                    

Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ, 19-րդ հոդվածի 31-ին և 21-րդ հոդվածի 1-ին մասերում «պաշտոնի նկարագիր» բառերի հոլովաձևերից հետո լրացնել «(անձնագիր)» բառը՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին պարբերությունում «Բ և Գ խմբերում» բառերը փոխարինել «Բ խմբում և Գ խմբի առաջատար պաշտոններից՝ հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, հարկային մարմնի գլխավոր մասնագետի, հարկային մարմնի խմբի ղեկավարի, հարկային մարմնի գլխավոր մասնագետ-իրավաբանի, հարկային մարմնի ավագ հետաքննիչի, հարկային տեսչության բաժնի պետի, հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, հարկային տեսչության գլխավոր մասնագետի» բառերով և հանել «, ինչպես նաև հայեցողական» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ խմբին դասվող և Գ խմբի առաջատար պաշտոններից՝ հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, հարկային մարմնի գլխավոր մասնագետի, հարկային մարմնի խմբի ղեկավարի, հարկային մարմնի գլխավոր մասնագետ-իրավաբանի, հարկային մարմնի ավագ հետաքննիչի, հարկային տեսչու-թյան բաժնի պետի, հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, հարկային տեսչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է փակ մրցույթ սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված կարգով:

Փակ մրցույթին կարող են մասնակցել հարկային ծառայողները և սույն օրենքի  12-րդ ու 13-րդ հոդվածների պայմանները բավարարող քաղաքացիները, եթե ունեն հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ երեք տարվա մասնա-գիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով (անձնագրով) պա-հանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:».

3) 3-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով պարզվում է, որ փորձաշրջան անցնող անձը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա նրան այդ մասին հայտնվում է գրավոր՝ փորձաշրջանի ավարտից երեք օր առաջ:».

4) 4-րդ մասի երրորդ նախադասությունում «Վերադաս հարկային» բառերը փո-խարինել «Հարկային» բառով:

 

 Հոդված 17. Օրենքի 191-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 191. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը վարում և վարձատրությունը տրա-մադրում է հարկային մարմինը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախա-տեսված դեպքի:

2. Հարկային մարմնի գործունեության դադարեցման դեպքում կադրերի ռեզերվը վարում և վարձատրությունը տրամադրում է Արցախի Հանրապետության քաղաքա-ցիական ծառայության խորհուրդը:

3. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 13-րդ կետերով նախա-տեսված հիմքերով հարկային ծառայության պաշտոնից ազատված հարկային ծառայողները:

4. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու միանգամյա առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված հարկային ծառայողի 65 տարին լրանալը: Հարկային ծառայողն իր դիմու-մի համաձայն վաղաժամկետ կարող է հանվել կադրերի ռեզերվից:

5. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը ներառվում է հարկային ծառայության ստաժում: Հարկային ծառայողը Արցախի Հանրապետու-թյան օրենսդրությամբ սահմանված կարգով երեք ամիս ստանում է վարձատրություն:

6. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում հարկային ծառայողի հետ վերջնա-հաշվարկ չի կատարվում: Հարկային ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է, եթե հարկային ծառայողն ազատվել է հարկային ծառայությունից սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված հիմքով:

7. Եթե հարկային ծառայողը սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կամ 31-ին մասերով սահմանված կարգով նշանակվում է հարկային ծառայության պաշտոնի, ապա կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում:

8. Հարկային ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից պետական կամ համայնքային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում:

9. Կադրերի ռեզերվում գրանցված ժամանակահատվածում հարկային ծառայողը չունի արձակուրդի իրավունք, և վերջնահաշվարկի մեջ կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի հաշվարկվում:

10. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը վարելու, հարկային ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 18. Օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի երրորդ պարբերությունում «7-րդ» բառից հետո լրացնել «, 9-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ» բառերը:

 

Հոդված 19. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «ծառայողների» բառից հետո լրացնել «,այդ թվում՝ հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված հարկային ծառայողների,» բառերը.

2) 6-րդ մասի`

 ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հատուկ և (կամ) դասային կոչման արտահերթ շնորհում.»,

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) մեդալով և (կամ) կրծքանշանով պարգևատրում:».

3) 7-րդ մասում «և 6-րդ» բառերը փոխարինել «, 6-րդ և 8-րդ» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մաս.

«7.1. Սույն հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսման տեսակը հարկային ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:».

5) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մաս.

«9. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 20. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «և անփութության» բառերը փոխարինել «, անփութության և աշխատանքային կարգապահական ներքին կանոն-ների խախտման» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում 12-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-19-րդ կետեր.

«13) հարկային մարմնի գործունեության դադարումը.

14) պետական կամ համայնքային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը.

15) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք: Հարկային ծառայողի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավո-րությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինվելիս ծառայությունը դադարեցվում է.

16) հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու պաշտոնատար անձի որոշմամբ պաշտոնավարումը երկարաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով.

17) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ ան-հայտ բացակայող ճանաչվելը.

18) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրա-վունքից զրկվելը.

19) կադրերի ռեզերվից հանվելը:»:

 

Հոդված 22. Օրենքի 43-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասեր.

«5. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում հարկային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը ծառայողական քննություն անց-կացնելու ժամանակահատվածում հարկային մարմնի ղեկավարը կարող է կասեցնել` պահպանելով հարկային ծառայողի վարձատրությունը:

6. Ծառայողական քննության նյութերում հանցագործությունների և (կամ) զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքերում այդ մասին հայտնվում է համապատասխան պետական մարմիններին, և ծառայողական քննությունը կասեց-վում է:»:

 

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                             

                                                                                     

             Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

2021 թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-153-Ն