Ընդունված է 2021 թվականի
դեկտեմբերի 16-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» 2016 թվականի սեպտեմբերի 29-ի ՀՕ-27-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Արցախի Հանրապե-տությունում հաշվառված և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (մե-խանիզմներից) և լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դրույքաչափերին համապատասխան և վճարվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. դեկտեմբերի 28
Ստեփանակերտ
ՀՕ-159-Ն