Ընդունված է 2021 թվականի
դեկտեմբերի 23-ին
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի`
1 2-րդ պարբերությունում «հատուկ փրկարարական ջոկատ» բառերը փոխարինել «արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում» բառերով.
2 3-րդ պարբերությունում «հատուկ հրշեջ ջոկատ» բառերը փոխարինել «հրշեջ մաս» բառերով.
3 4-րդ պարբերությունում «հրշեջ-փրկարարական ջոկատ» բառերը փոխարինել «հրշեջ-փրկարարական մաս» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում և 32.1-ին հոդվածի 1-ին մասում «միջազգա-յին» բառից առաջ լրացնել «վավերացրած» բառը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում «հրդեհաշիջման» բառից հետո լրացնել «, զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փոխադրման և վնասազերծման ոչնչացման» բառերը:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի «գ» կետում «և հրդեհաշիջման» բառերը փոխարինել «, հրդեհաշիջման և զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փոխադրման և վնասազերծման ոչնչացման» բառերով:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում «և հրդե-հաշիջման» բառերը փոխարինել «, հրդեհաշիջման և զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փոխադրման և վնասազերծման ոչնչացման» բառերով:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի «դ» կետում «հրդեհաշիջման» բառից հետո լրացնել «, զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փո-խադրման և վնասազերծման ոչնչացման» բառերը:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասում «հրդեհաշիջման» բառից հետո լրացնել «, զենքի, չպայթած զինամթերքի և ռազմամթերքի հայտնաբերման, փո-խադրման և վնասազերծման ոչնչացման» բառերը:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «այսուհետ`» բառը փոխարինել «այսուհետ նաև՝» բառերով:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 13. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերը և փրկարա-րական ծառայության պաշտոնների անվանացանկը
1. Փրկարարական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ`
ա. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայու-թյան ղեկավար.
2) փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ`
ա. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայու-թյան ղեկավարի տեղակալ,
բ. վարչության պետ, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի աշխատակազմի ղեկավար,
գ. առանձին բաժնի պետ.
3) փրկարարական ծառայության ավագ պաշտոններ`
ա. տարածքային ներառյալ՝ Ստեփանակերտ քաղաքի բաժնի պետ,
բ. վարչության պետի տեղակալ - բաժնի պետ, վարչության բաժնի պետ,
գ. բաժանմունքի պետ, տարածքային բաժնի ներառյալ՝ Ստեփանակերտ քաղաքի հրշեջ-փրկարարական մասի պետ, հրշեջ մասի պետ, տարածքային բաժնի բաժանմունքի պետ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանա-տար,
դ. ավագ սպա, ավագ տեսուչ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման խմբի հրամանատար, հրշեջ-փրկարարական մասի պահակախմբի պետ, հրշեջ-փրկարարական մասին կից ջոկի հրամանատար.
4) փրկարարական ծառայության միջին պաշտոններ`
ա. արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ջոկի հրամանատար,
բ. հրշեջ-փրկարարական մասի ջոկի հրամանատար,
գ. սպա, տեսուչ.
5) փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ`
ա. փրկարար,
բ. հրշեջ-փրկարար:
2.Փրկարարական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոն-ների անվանացանկը սահմանում է Արցախի Հանրապետության նախագահը:
3. Արցախի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվո-րական ծառայության հիմնական պաշտոնների և փրկարարական ծառայության հիմ-նական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրա-պետության նախագահը:»:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «լրանալուց հետո» բառերը փոխարինել «լրանալու օրը» բառերով, իսկ «փրկարար ծառայության» բառերից հետո լրացնել «կամ օտարերկրյա մասնա-գիտական» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-ին մաս.
«41. Կոչումը կրելու ժամկետը լրանալու օրը ծառայողներին ծառայության ընթաց-քում խրախուսման կարգով կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնով նախատեսված կոչումից մեկ աստիճան բարձր կոչում՝ մինչև «փրկարարական ծառայության փոխգնդապետ» կոչումը ներառյալ:»:
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «գնդապետի և բարձրագույն կոչումով» բառերը փոխարինել «գլխավոր և բարձրագույն կոչումներով» բառերով:
Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում «վրա» բառից հետո լրացնել «, ոչ ուշ, քան ծառայողական քննության արդյունքների ամփոփումից հետո՝ 10 օրվա ընթաց-քում» բառերը:
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «(որակավորում)» բառից հետո լրացնել «կամ առնվազն մեկամսյա ուսումնական փորձաշրջան» բառերը:
Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածի`
1) «բ» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) «գ» կետում ««լեյտենանտ»» բառը փոխարինել «միջին» բառով.
3) «դ» կետում «ծառայությունից ազատվելու» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու» բառերով:
Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում «նախկին կոչումով պահեստա-զորում եղած ժամանակահատվածը» բառերը փոխարինել «տվյալ կոչումով նախկինում ծառայած ժամանակահատվածը» բառերով:
Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում «Բարձրագույն» բառից հետո լրացնել «մասնագիտական» բառը:
Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «Ես» բառը փոխարինել «Ես՝___________________________» բառերով:
անուն, հայրանուն, ազգանուն
Հոդված 18. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասից հանել «վարչությունների պետերին,» բառերը.
2) 5-րդ մասի 3-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ նոր նախադասություն.
«Անձնական գործում հաշվառվում են պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, կոչումների շնորհման, կրթության, ատեստավորումների և վերապատրաս-տումների, ծառայության ստաժի, կիրառված խրախուսանքների ու կարգապահական տույժերի, առողջական վիճակի, ընտանեկան դրության և ընտանիքի կազմի վերա-բերյալ տեղեկությունները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «6-րդ» մաս.
«6. Անձնական գործերի վարման կարգը հաստատվում է պետական կառավար-ման մարմնի ղեկավարի հրամանով:»:
Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծա-ռայության վարչության պետ և Արցախի Հանրապետության արտակարգ իրավի-ճակների պետական ծառայության ղեկավարի աշխատակազմի ղեկավար կարող են նշանակվել արտակարգ իրավիճակների պետական ծառայության այն ծառայողները, ովքեր նշանակման պահին զբաղեցնում են գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին երեք տարիներին ավագ խմբի պաշտոն:».
2) 4-րդ մասից հանել «վարչությունների պետերի,» բառերը.
3) 8-րդ մասում «Բարձրագույն» բառից հետո լրացնել «մասնագիտական» բառը.
4) 10-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Այս դեպքում քաղաքացիները նշանակվում են պաշտոնի` պահպանելով պահեստազորում ունեցած իրենց կոչումը և նրանց վճարվում է տվյալ պաշտոնի հա-մար սահմանված պաշտոնային դրույքաչափ:».
5) 11-րդ մասում «հաստատություններում» բառից հետո լրացնել «կամ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում» բառերը.
6) 17-րդ մասի «ե» կետում «դադարելու» բառը փախարինել «դադարեցնելու» բառով:
Հոդված 20. Օրենքի 33-րդ հոդվածի՝
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասում «անձի» բառից հետո լրացնել «կամ անմիջական ղեկավարի» բառերը:
Հոդված 21. Օրենքի 34-րդ հրդվածի 1-ին և 3-րդ մասերում «Հայաստանի» բառից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում կամ» բառերը:
Հոդված 22. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) «ա» կետում «մանկավարժական» բառը փոխարինել «կրթական» բառով.
2) «է» կետում «գիտական,» բառից հետո լրացնել «կրթական,» բառը:
Հոդված 23. Օրենքի 40-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «Փրկարար ծառայության յուրաքանչյուր» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր» բառով:
2) 2-րդ մասում «Փրկարար ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «Ծառայողի» բառով:
Հոդված 24. Օրենքի 55-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «պլանի» բառը փոխարինել «գրաֆիկի» բառով.
2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Հերթական արձակուրդից ծառայողին հետ կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած պաշտոնատար անձի հրամանով: Նման դեպքում չօգտագործված արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում: Ծառայողի ցանկությամբ կամ ծառայողական անհրա-ժեշտությամբ պայմանավորված ընթացիկ տարում չօգտագործված արձակուրդի օրերը միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:»:
Հոդված 25. Օրենքի 57-րդ հոդվածի`
1 1-ին մասի «է» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետ.
«ը) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահ-մանված ժամկետը:»:
Հոդված 26. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրա-պետության փրկարար» բառերով:
Հոդված 27. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ժ) Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատե-լու կապակցությամբ.»:
Հոդված 28. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարարական ծառա-յության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախա-ձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:»:
Հոդված 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. դեկտեմբերի 28
Ստեփանակերտ
ՀՕ-156-Ն