Բաղրյան Վարդգես Բորիսի
Բաղրյան Վարդգես Բորիսի
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 16.07.1952
Կուսակցություն. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Խմբակցություն. «Ժողովրդավարություն»

Ծնվել է 1952 թ. հուլիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքում:

1969թ. ավարտել է Ստեփանակերտի հ. 2 միջնակարգ դպրոցը:

1973թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» ֆակուլտետը:

1973-1974թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում:

1974-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1976-1988թթ.` ԼՂԻՄ ռադիոկոմիտեի լրագրող

1988-1995թթ.` Արցախի հեռուստառադիոկոմիտեի նախագահի տեղակալ` հեռուստատեսության գծով

1995-1998թթ.` ԼՂՀ հեռուստառադիովարչության պետ

1998-1999թթ. ղեկավարել է Ստեփանակերտի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

1998թ. դեկտեմբեր`  ԼՂՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է խորհրդարանի պատգամավոր:  Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 

1999-2005թթ.` ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2005-2007թթ.`  ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն, 2007-2008թթ.՝ նույն հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

2008թ. հունիս-նոյեմբեր` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար

2008-2010թթ.` Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակի ղեկավար

2010թ. մայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝  համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։

2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2015թ. մայիսի 3-ի  խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝  համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է:

Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարն է։ 

Ունի երկու զավակ։

ԼՂՀ ժուռնալիստների և գրողների միությունների անդամ է:

ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր է:

Ունի ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում (ԼՂՀ նախագահի թիվ 49 հրամանագիր, 01.09.2007թ.):

Մի շարք հեռուստաֆիլմերի և գրքերի  հեղինակ է:

Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 64 հրամանագիր, 21.05.2008թ.)