Ընդունված է 2021 թվականի
նոյեմբերի 25-ին
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկադիր կատարման մասին» 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի 3-րդ հոդվածի`
1) 1-ին մասից հանել «դատական ակտերի» բառերը.
2) 2-րդ մասում «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկա-դիր» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. դեկտեմբերի 16
Ստեփանակերտ
ՀՕ-122-Ն