Ընդունված է 2021 թվականի
նոյեմբերի 25-ին
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2019 թվականի հունիսի 14-ի ՀՕ-38-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 8-րդ մասի «դատական ակտերի հարկադիր կատարման» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի «դատական ակտերի հարկադիր կատարման» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. դեկտեմբերի 16
Ստեփանակերտ
ՀՕ-138-Ն