Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

 

   

 

                                                                                       Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       նոյեմբերի 25-ին

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 39-րդ հոդվածի 5-րդ, 45-րդ հոդվածի 4-րդ, 63-րդ հոդվածի 4-րդ, 84-րդ հոդվածի 4-րդ մասերում, 89-րդ հոդվածում, 106-րդ հոդվածի    6-րդ, 147-րդ հոդվածի 3-րդ  և 269-րդ հոդվածի 2-րդ մասերում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարման մասին» բառերով:

 

Հոդված 2.  Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «դատական ակտերի» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետից հանել «դատա-կան ակտերի» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                    Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

      2021 թ. դեկտեմբերի 16

      Ստեփանակերտ

      ՀՕ-115-Ն