Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

 

 

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       նոյեմբերի 25-ին

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2017 թվականի հուլիսի 21-ի Դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենս-գիրք) 147-րդ հոդվածի 1-ին, 163-րդ հոդվածի 5-րդ, 170-րդ հոդվածի 3-րդ, 171-րդ և  173-րդ հոդվածների 1-ին մասերում ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 157-րդ հոդվածի 4-րդ մասի «դատական ակտերի հարկադիր կատարման» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱԳԱՀ`                                                                   Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

                                                             

2021 թ. դեկտեմբերի 16

Ստեփանակերտ

ՀՕ-119-Ն