«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

 

  Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       նոյեմբերի 25-ին

 

 

 

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-102 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի          1-ին մասի 1-ին կետում «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մար-մինների» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:

                                 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինը» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում «դատական ակտերի հարկադիր կատա-րումն ապահովող մարմնի» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայության»  բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «դատական ակտերի կատարումն ապահովող մարմնի» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայության»  բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

       ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ՆԱԽԱԳԱՀ`                                                                         

                                                                                             Ա.       ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

 

    

 2021 թ. դեկտեմբերի 16

Ստեփանակերտ

ՀՕ-124-Ն