«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       նոյեմբերի 25-ին

 

 

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայու-թյան մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-170 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վեր-նագրից հանել «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ» բառերը:

 

          Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

          1. Սույն օրենքը կարգավորում է դատական ակտերի, անբողոքարկելի վարչա-կան ակտերի հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի (այսուհետ` հարկադիր կատարումն ապահովող ծառայություն)՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:»:

 

 Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

 

«Հոդված 2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

 

         1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) ապահովում է «Հարկադիր կատարման մասին» օրենքով նախատեսված դատական ակտերի, անբողոքարկելի վարչական ակտերի հարկադիր կատարումը:

         2. Հարկադիր կատարման ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

         3. Ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պա-տիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

         4. Հարկադիր կատարման ծառայությունը գործում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում՝ կենտրոնացված կառույցի ձևով և սպասարկում է Արցախի Հանրապետության ողջ տարածքը:

         5. Հարկադիր կատարման ծառայությունը կարող է ունենալ կենտրոնական և տարածքային մարմիններ:

         6. Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը:

         7. Հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններից ելնելով` ծառայությունում կարող են աշխատանքի ընդունվել նաև քաղաքացիական ծառայող-ներ՝ քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրու-թյանը համապատասխան:»:

 

          Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3. Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը

 

          1. Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից (այսուհետ՝ նաև Սահմանադրու-թյուն), Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերից (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր), սույն օրենքից, «Հարկադիր կատարման մասին» օրենքից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքից, այլ օրենքներից և սույն օրենքին համապատասխան ընդունված իրավական այլ ակտերից:

         2. Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

         3. Հարկադիր կատարողների աշխատանքային հարաբերություններին վերաբե-րող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքա-ցիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:

         4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբե-րությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են աշխա-տանքային օրենսդրությամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում՝

         1) «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.

         2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ակտերի» բառերը փո-խարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

         3) 1-ին մասի 3-րդ կետում՝

         ա. «- հարկադիր կատարող, տեսուչպարբերությունը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

          «- հարկադիր կատարող,».

          բ. լրացնել նոր պարբերություն.

          «- տեսուչ:»:

 

         Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում ««Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-դ» կետերով և  13-րդ հոդվածով» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածներով» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.

         «1. Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձինք, Արցախի Հանրապետության պետական դրոշի առջև, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի սահմա-նած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

         «Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), Արցախի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ.

          հավատարմորեն ծառայել Արցախի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերա-պահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:»:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.

         «5. Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ գլխավոր խմբերի թափուր պաշտոններում նշանակում կատարելիս առաջնահերթությունը տրվում է հար-կադիր կատարման ծառայության, այնուհետև՝ զինված ուժերի, ազգային անվտանգու-թյան, ոստիկանության, դատախազության, փրկարարական ծառայության և քննչական կոմիտեի այն ծառայողներին (այդ թվում՝ նախկին ծառայողներին), ովքեր բավարա-րում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկա-յացվող պահանջները:

        Այլ մարմնում ծառայություն անցած և հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի թափուր պաշտոնի նշանակված հարկադիր կատարողին ավելի բարձր պաշտոնի նշանակելիս հաշվի է առնվում նաև այլ մարմնում ծառայության ժամկետը:

        Զինված ուժերում, ազգային անվտանգությունում, ոստիկանությունում, դատախա-զությունում, փրկարարական ծառայությունում և քննչական կոմիտեում պաշտոնների համապատասխանությունը հարկադիր կատարման ծառայության պաշտոններին սահ-մանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

   Հոդված 9. Օրենքի 12.1-ին հոդվածում՝

        1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

                «Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար    անցկացվող մրցույթը, թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեց-նելը».

        2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

       «3. Հարկադիր կատարման ծառայությունում առաջատար խմբի հարկադիր կա-տարողի և տեսուչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ Արցախի Հանրապետության արդա-րադատության նախարարը կարող է տվյալ թափուր պաշտոնում արտամրցութային կարգով նշանակել հարկադիր կատարման ծառայության այն ծառայողին կամ տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող այն անձին, ով բավարարում է տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները:»:

 

         Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճա-նաչել:

 

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝

         1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «2) ապահովում է սույն օրենքի, «Հարկադիր կատարման մասին» օրենքիիրա-վական այլ ակտերի պահանջների և Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի ցուցումների կատարումը.».

         2) 9-րդ և 13-րդ կետերից հանել «դատական ակտերի» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

        «3) իրականացնում է սույն օրենքի, «Հարկադիր կատարման մասին» օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների, Արցախի Հանրապետության արդարադատու-թյան նախարարի և գլխավոր հարկադիր կատարողի ցուցումների կատարումը, միջ-նորդություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին՝ բաժնի ծառայողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:»:

 

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածում՝

         1) վերնագրում «դատական ակտերի» բառերից հետո լրացնել «, անբողոքարկելի վարչական ակտերի» բառերը.

         2) 1-ին և 2-րդ մասերում «Դատական ակտերի» բառերից հետո լրացնել «, անբո-ղոքարկելի վարչական ակտերի» բառերը.

         3) «կատարողական թերթի» և «կատարողական թերթում»  բառերից հետո համապատասխանաբար լրացնել «, անբողոքարկելի վարչական ակտի», «, անբողո-քարկելի վարչական ակտում» բառերը.

         4) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «8) կատարողական թերթում կամ անբողոքարկելի վարչական ակտում նշված պահանջների պարզ չլինելու դեպքում դիմելու համապատասխանաբար կատարո-ղական թերթ տված դատարան կամ անբողոքարկելի վարչական ակտ տված վարչա-կան մարմին` պարզաբանելու դրա կատարման կարգը.»:

 

Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կե-տը:

 

Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածի «աշխատավարձի» բառը փոխարինել «վարձատրության» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության քաղաքացիական օրենսգրքով» բառերը փոխարինել «Քաղաքացիա-կան օրենսգրքով» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասից, 33-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունից և 7-րդ մասից, 56-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 18. Օրենքի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 12.1-ին, 12.2-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 39-րդ, 47-րդ, 49-րդ, 50-րդ և 51-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ`                                                                       

 

 

                                                                                                Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

      2021 թ. դեկտեմբերի 16

      Ստեփանակերտ

       ՀՕ-130-Ն