Ընդունված է 2021 թվականի
նոյեմբերի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համա-կարգում գործող հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` հար-կադիր կատարումն ապահովող ծառայություն) հարկադիր կատարողը:»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից, 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 3-րդ մասի 6-րդ կետերից հանել «դատական ակտերի» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. դեկտեմբերի 16
Ստեփանակերտ
ՀՕ-132-Ն