«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                       նոյեմբերի 25-ին

 

 

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մա-սին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդ-վածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետում «և փրկարարական ծառայության» բառերը փոխարինել  «, փրկարարական ծառայության և Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ հարկադիր կատարման ծառայություն)» բառե-րով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «և փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «, փրկարարական ծառայության և հարկա-դիր կատարման ծառայության»  բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «հարկադիր կատարողնե-րին,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերում «և փրկարարական ծա-ռայության» բառերը փոխարինել  «, փրկարարական ծառայության և հարկադիր կա-տարման ծառայության» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱ-ՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐ-ԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով:

 

  Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) վերնագրում «և փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «, փրկա-րարական ծառայության և հարկադիր կատարման ծառայության» բառերով.

2) 1-ին մասում «և փրկարարական ծառայության» բառերը փոխարինել  «, փրկա-րարական ծառայության և հարկադիր կատարման ծառայության» բառերով, իսկ «կամ փրկարարական ծառայության» բառերից հետո լրացնել «կամ հարկադիր կատարման ծառայության» բառերը.

3) 2-րդ մասում «N 5 հավելվածով» բառերից հետո լրացնել «, հարկադիր կատար-ման ծառայության ծառայողներինը՝  N 6 հավելվածով» բառերը.

4) 4-րդ մասում «և փրկարարական ծառայության» բառերը փոխարինել  «, փրկա-րարական ծառայության և հարկադիր կատարման ծառայության» բառերով.

5) 5-րդ մասում «և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում» բա-ռերը փոխարինել «, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում և հար-կադիր կատարման ծառայությունում» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի N 1 հավելվածից հանել «դատական ակտերի» բառերը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                

 

                                                                                        Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

   

 

 

    2021 թ. դեկտեմբերի 16

    Ստեփանակերտ

     ՀՕ-133-Ն