«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Ընդունված է 2009 թվականի

մայիսի 27-ին

 

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-35 օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «ծրագրի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագիծը պետական բյուջեի նախագծի հետ» բառերը փոխարինել «ծրագիրը պետական բյուջեի նախագծի կազմում» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

18 հունիսի 2009թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-25-Ն