ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
22 դեկտեմբերի 2021

Դեկտեմբերի 22-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ գլխադասային մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են խորհրդարանի հերթական  նիստի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Որոշվել է ԱԺ դեկտեմբերի 23-ի նիստի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաև նախորդ նիստում անավարտ մնացած  հետևյալ հարցերը՝ «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Ոստիկանության զորքերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը /երկրորդ ընթերցում/, ««Հարկային ծառայության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ««Բնապահպանական վճարների  դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««ԱՀ արտակարգ իրավիճակների պետական   ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Նախատեսված են նաև պատգամավորական հայտարարություններ:

Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է,որ հերթական նիստը հրավիրվելու է դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին:

ԼՈՒՐԵՐ