«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                               Ընդունվել է 2001թ. ապրիլի 12-ին


     Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առողջապահության պետական նպատակային ամենամյա ծրագրի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի  նախագիծը պետական բյուջեի նախագծի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով: Պետությունը բյուջետային  նպատակային ֆինանսավորման միջոցով   ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը եւ զարգացումը, որի ծավալները որոշվում են առողջապահության պետական նպատակային ծրագրերին համապատասխան»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  «գ» կետով.

«գ) հղիության ընթացքում ստանալ հղիության եւ ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն եւ սպասարկում՝ պետության կողմից  երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում»:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում «բժշկաաշխատանքային» բառը փոխարինել «բժշկասոցիալական» բառով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                  Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

8 մայիսի  2001 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-139