ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
22 դեկտեմբերի 2021

Դեկտեմբերի 22-ին կայացել  է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Օրակարգի առաջին հարցը «Ոստիկանության զորքերի մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր։Նախագիծը ներկայացրել է   ԱՀ ՆԳ ոստիկանապետ, գնդապետ Ա Հարությունյանը։

Երկրորդ ընթերցմամբ նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Հաջորդիվ ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։ Օրինագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է օրենսդրությամբ ամրագրել օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների ճիշտ գործածումը, ծառայության առջև դրված խնդիրների հստակեցումը, փրկարարական ծառայողների մի շարք պաշտոնների խմբերի հավասարեցումը այլ ուժային կառույցների հետ և օրենքում առկա մի շարք տեխնիկական բնույթի կարգավորումը։

Նախագծերը միաձայն ընդունվել են հանձնաժողովի կողմից և ընդգրկվելու են առաջիկա հերթական նիստի օրակարգում։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գ Բաղունցը, պատգամավորներ։

ԼՈՒՐԵՐ