ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ ուղերձ է հղել
20 դեկտեմբերի 2021

Հարգարժա´ն Աշոտ Մելսիկի

Ազգային անվտանգության ծառայության հարգելի´ աշխատակիցներ

Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական օրը լավագույն առիթն է արժևորելու և գնահատելու երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը։

Ծառայությունը մեր պետականության անվտանգության ապահովման կարևորագույն կառույցներից է։ Անգնահատելի է նրա դերն ու նշանակությունը, ունեցած ավանդը մեր պետականաշինության և իր առաքելության իրականացման գործում։

Ձեր՝ հաճախ անտեսանելի գործունեությունը, երբեմն էլ գաղտնի, բայց սխրալից աշխատանքի պտուղներն ակնառու հետագիծ են թողնում պետության անվտանգության և զարգացման հետագա ընթացքի վրա։

Իր ստեղծման օրվանից ծառայությունը պատվախնդրությամբ ու հաջողությամբ է իրականացրել իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով և կանխելով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին։

Առհավատչյան արցախյան երեք պատերազմներում համակարգի աշխատակիցների ցուցաբերած սխրանքներն ու անմահության ուղին բռնած հերոսների կատարած գործն է։

Փա´ռք հայրենիքի համար նահատակված բոլոր քաջորդիներին, խոնարհումս նրանց հիշատակին ։

Ջերմորոն շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, աշխատանքային հաջողություններ, ծառայություն խաղաղ պայմաններում՝ ի նպաստ մեր Հայրենիքի անվտանգության ու պաշտպանության։

ԼՈՒՐԵՐ