ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
15 դեկտեմբերի 2021

Դեկտեմբերի 15-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին Աժ մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները։

Քննարկման են ներկայացվել ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի և դեկտեմբերի 16-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։

Նիստի քննարկմանն է ներկայացվում «ԱՀ 2022թ  պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։

Օրակարգում ընդգրկված են Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը, ««Հանրային ծառայութունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Ոստիկանության զորքերի մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագիծը և ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրակարգում ներառված են նաև պատգամավորների հայտարարություններ։

Խորհրդակցության ավարտին  խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱԺ հերթական նիստը։

ԼՈՒՐԵՐ