ԼՈՒՐԵՐ
Կայացել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
15 դեկտեմբերի 2021

Դեկտեմբերի 15-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը:

Օրակարգում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացում առկա խնդիրների կարգավորման հրատապությամբ:

Օրինագծերի փաթեթը մշակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Այն ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Պատգամավորների կողմից ներկայացված 2 առաջարկությունները, որոնք վերաբերում էին տեխզննության անցկացման ժամկետներին, նախագծի հեղինակների կողմից ընդունվել ու հաշվի են առնվել:

Նախարար Հայկ Խանումյանի համապատասխան պարզաբանումներից հետո օրինափաթեթի նախագիծը քվեարկության է դրվել ու արժանացել ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

Նիստին ներկա էր Աժ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

ԼՈՒՐԵՐ