ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
15 դեկտեմբերի 2021

Դեկտեմբերի 15-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

Օրակարգում «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բ Առուշանյանը։

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մինչև 2022թ հունվարի 1-ը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի չափանիշ։

Նախագծով նախատեսվում է նշված ժամկետը երկարաձգել մինչև 2026թ՝ չսահմանափակելու համար քաղաքացիների մասնակցությունը քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին։

Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները։

3 կողմ ձայնով նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվելու է առաջիկա հերթական նիստի օրակարգում։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ։

ԼՈՒՐԵՐ