ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
10 դեկտեմբերի 2021
10 դեկտեմբերի 2021
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ ԱՀ Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա կապակցությամբ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն Ազգային ժողովի պատգամավորների և ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի և կառարության անդամների հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջորդիների հուշակոթողին։
ԱԺ նախագահի գլխավորած կառավարական պատվիրակությունը Զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել Արցախյան 3 պատերազմներում զոհված հայորդների շիրիմներին։
Խորհրդարանի ղեկավարը օրվա առիթով ուղերձ է հղել, իսկ ԱԺ խմբակցությունները՝ հայտարարություն տարածել։