Ընդունված է 2014թ. դեկտեմբերի 25-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ հոդվածով.
«Հոդված 12. |
Սահմանումներ և հասկացություններ |
Սույն օրենքի իմաստով`
- Բյուջետայինեկամուտներն են օրենսդրությանը համապատասխան պետական և համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցների և սույն օրենքով բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներին դասվող միջոցների):
- Բյուջետայինծախսերն են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին օրենսդրությամբ վերապահված գործառույթների ֆինանսական ապահովման նպատակով (բացառությամբ վարկերի և փոխատվությունների տրամադրման, ներգրավված փոխառու միջոցների մարումների, ինչպես նաև բաժնետոմսերի և կապիտալում մասնակցության և այլ արժեթղթերի ձեռք բերման դեպքերի) համապատասխան բյուջեներից ուղղվող դրամական միջոցները:
- Կապիտալ կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն են պետական և համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների ստեղծմանը (ձեռք բերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը:
- Ընթացիկ ծախսերն են այն ծախսերը, որոնք ընդգրկված չեն կապիտալ ծախսերում:
- Փոխառու միջոցներն են պետության կամ համայնքի կողմից թողարկված արժեթղթերի տեղաբաշխումից, ինչպես նաև վարկերի ևբյուջետայինփոխատվությունների տեսքով բյուջեներ ստացվող միջոցները:
- Ֆինանսական ակտիվներն են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող իրավաբանական անձանց բաժնետոմսերը, կապիտալում այլ մասնակցությունը և այլ արժեթղթերը, բյուջեներից տրամադրված բյուջետային վարկերը և փոխատվությունները, ինչպես նաև բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:
- Ոչ ֆինանսական ակտիվներն են պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները (հիմնական ֆոնդերը), բարձրարժեք ակտիվները, չարտադրված ակտիվները, պետական ռազմավարական և համայնքային նշանակության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքները:
- Բյուջետայինմուտքերն են պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցները: Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեին օրենքով ամրագրված բյուջետային եկամուտները, բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, բյուջեից տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների գումարների վերադարձից, ոչ դրամային տեսքով այլ ֆինանսական ակտիվների և ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող, ինչպես նաև ներգրավված փոխառու և այլ դրամական միջոցները:
- Բյուջետայինելքերն են Սահմանադրությամբ և օրենքներով պետական և համայնքների բյուջեներից պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների իրականացմանն ուղղվող դրամական միջոցները: Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախսերը, ինչպես նաև ֆինանսական ակտիվների (բացառությամբ բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի) ձեռքբերումները և ներգրավված փոխառու միջոցների մարումները:
- Բյուջետայինհատկացումներն են բյուջեն հաստատող իրավական ակտով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գծով նախատեսված միջոցները:
- Բյուջեն հաստատող իրավական ակտն է պետական բյուջեի մասով Ազգային ժողովի ընդունած` տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքը, իսկ համայնքի բյուջեի մասով` համայնքի ավագանու ընդունած` համայնքի բյուջեի մասին որոշումը: Բյուջեն հաստատող իրավական ակտը սահմանում է համապատասխան բյուջեի տվյալ տարվա մուտքերը և ելքերը,բյուջետայինհատկացումների բաշխումն ըստ դրանց գլխավոր կարգադրիչների, ինչպես նաև այլ նորմատիվ դրույթներ, որոնք գործում են միայն այն ժամանակահատվածում, որի համար ընդունվել է բյուջեն (եթե այլ բան չի նախատեսվում բյուջեն հաստատող իրավական ակտով):
- Բյուջետայինհատկացումների գլխավոր կարգադրիչներն են պետական բյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները և (կամ) պետական հիմնարկները` իրենց գծով սահմանված հատկացումների մասով, իսկ համայնքի բյուջեով նախատեսվող հատկացումների գծով` համայնքի ղեկավարը: Բյուջեներով նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այդ ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի լիազորություններն օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ (այդ ծրագրերը պետական բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կամ համայնքի ավագանու որոշմամբ (այդ ծրագրերը համայնքի բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կարող են վերապահվել համապատասխանաբար պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանմանը, այլ հիմնարկի: Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավասությունը և պարտականությունները սահմանվում են օրենսդրությամբ:
- Պետական լիազորված մարմինն է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
- Նպատակայինբյուջետայինմուտքերն են`
1) օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում կառավարության (կամ համայնքի) և վերջինիս միջոցներ հատկացնողի միջև կնքված գործարքով նախատեսված որոշակի բյուջետային ելքերի կատարման նպատակով կառավարությանը (կամ համայնքին) նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող (կամ նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող ապրանքների դրամայնացումից) պետական (կամ համայնքի) բյուջե մուտքագրվող գումարները.
2) առանձին բյուջետային ելքերի ֆինանսավորման նպատակով օրենքով սահմանված պարտադիր վճարների գծով պետական կամ համայնքի բյուջե մուտքագրվող գումարները:
15.Նպատակային բյուջետային ֆոնդը համապատասխան բյուջեին օրենսդրությամբ ամրագրված բյուջետային մուտքերի կազմից օրենքով կամ կառավարության կամ համայնքի ավագանու որոշումներով առանձնացվող մուտքերի որոշ տեսակների (կամ դրանց հստակ սահմանված մասի) և բացառապես դրանց հաշվին ֆինանսավորվող բյուջետային ելքերի ամբողջությունն է: Նպատակային բյուջետային ֆոնդը համապատասխան բյուջեի բաղկացուցիչ մասն է:
- Արտաբյուջետային(այդ թվում` ավանդային) հաշիվներն են պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ գանձապետական միասնական հաշվում պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող ենթահաշիվները, ինչպես նաև բանկային համակարգում գործող հաշիվները: Արտաբյուջետային հաշիվները բացվում են և նախատեսված են`
1) առանձին դեպքերում նպատակային բյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարվող ելքերի (ներառյալ` նպատակային բյուջետային ֆոնդերի մուտքերի և ելքերի) կատարման և առանձնացված հաշվառման համար.
2) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման համար.
3) դատական, նախաքննական և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների անվամբ դատավարական և կատարողական վարույթի նորմերի հիմքերով իրավաբանական և ֆիզիկական անձանցից բռնագանձվող, բռնագրավվող, առգրավվող, ի պահ վերցվող կամ գրավադրվող դրամական (նաև արտարժութային) միջոցների ստացման և դրանք օրենքի հիման վրա որոշված ստացողներին հետագա փոխանցումն ապահովելու համար.
4) պետական լիազորված մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման համար.
5) պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ` սակարկությունների կազմակերպման հետ կապված նախավճարների գանձումը և վերադարձն ապահովելու համար.
6) պետական հիմնարկների անվամբ` իրավաբանական անձանց վճարահաշվարկային սպասարկման համար.
7) պետական մարմինների անվամբ` որոշակի ոլորտներում առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող տնտեսական գործունեության արդյունքում առաջացող բացասական հետևանքների վերացման և ռիսկերի կառավարման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով այդ սուբյեկտների կողմից կատարվող վճարների կամ մասհանումների տեսքով ստացվող միջոցների կուտակման համար.
8) պետական և համայնքային հիմնարկների անվամբ` օրենքով կամ կառավարության (համայնքի ավագանու) որոշմամբ նախատեսված աղբյուրներից այլ նպատակներով միջոցների կուտակման համար:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի (այսուհետ` պետական լիազորված մարմին)» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «ստացվող փոխառու միջոցների» բառերը փոխարինել «ստացվող փոխառու զուտ միջոցների» բառերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «ե» կետի «սեկվեստրի» բառը փոխարինել «բյուջետային հատկացումների կրճատման» բառերով.
2) 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև համայնքին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նվիրաբերության կամ վարկի տեսքով տրամադրվող դրամական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում կամ որևէ բանկում:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-ին և 92-րդ մասեր.
«91. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի 1-ին կետում նշված արտաբյուջետային հաշիվներին տվյալ տարվա ընթացքում ստացվող` տվյալ տարվա հաստատված պետական կամ համայնքի բյուջեում չնախատեսված մուտքերի և դրանց հաշվին կատարվելիք ելքերի ծրագրային ցուցանիշները ենթակա են համապատասխանաբար կառավարության կամ համայնքի ավագանու (համայնքի արտաբյուջետային հաշվի մուտքերը նվիրաբերված գումարների հաշվին ձևավորվելու դեպքում` համայնքի ղեկավարի) որոշմամբ ներառման համապատասխանաբար պետական կամ համայնքի բյուջե, իսկ այդ միջոցների շրջանառությունը և բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
- 92. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի 2-8-րդ կետերում նշված արտաբյուջետային հաշիվների մուտքերը և ելքերը պետական և համայնքների բյուջեներում և դրանց կատարման հաշվետվություններում չեն արտացոլվում:».
4) 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «ա» կետի «, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այդ բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերը» բառերը հանել.
2) 3-րդ մասի «գ» և «ժա» կետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ «դ» կետի «, ոչ հարկային» բառերը հանել:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «թ4» կետը «վճարը» բառից հետո լրացնել «և օգտագործման պարտադիր վճարը» բառերով, «թ3» և «թ5» կետերն ուժը կորցրած ճանաչել, և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ6» և «ժա» կետերով.
«թ6) արտոնագրային վճարները.»,
«ժա) օրենքով պետական բյուջեին ամրագրված այլ հարկային եկամուտները:».
2) 6-րդ մասի «ժ» և «ժա» կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 181-րդ հոդվածի վերնագրում «Ոչ ֆինանսական» բառերը փոխարինել «Պետական բյուջեի ոչ ֆինանսական» բառերով, «բ» կետի «բարձրարժեք» բառը փոխարինել «պետական սեփականություն համարվող բարձրարժեք», «գ» կետի «պետության պահուստներում» բառերը` «պետական ռազմավարական պահուստներում» բառերով, իսկ «դ» կետի «` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների» բառերը հանել:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական բյուջեի ծախսերում կարող են նախատեսվել պետական լիազորված մարմնի, հարկային պետական ծառայության, ինչպես նաև այլ պետական մարմինների համար ստեղծվող՝ աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է օրենքով:»:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «բյուջեում չկանխատեսված ծախսերի» բառերը փոխարինել «բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի» բառերով:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «որոշման» և «որոշմամբ» բառերից առաջ լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի» բառերը.
2) 5-րդ մասի «կարգով և» բառերը հանել.
3) 12-րդ մասը «սկսվում է» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քան» բառերով.
4) 13-րդ մասի`
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք պետական լիազորված մարմին ներկայացնելու մեթոդական ցուցումները (դրանց մեջ արտացոլելով այն իրավական ակտերի ցանկը, որոնցով նախատեսված դրույթների համաձայն պետք է հաշվարկվեն բյուջետային ծախսերը, հաշվարկման ձևերը, դրանց լրացման ցուցումները և այլ նյութեր ու ցուցումներ, որոնք պետական լիազորված մարմինը անհրաժեշտ կհամարի տրամադրել պետական մարմիններին` առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու համար):»,
բ. երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությունով.
«Պետական լիազորված մարմինը` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավասու է պարզելու տեղական ինքնակառավարման մարմիններին պետական բյուջեից տրվող հատկացումների հաշվարկման համար այդ մարմինների կողմից պետական լիազորված մարմին ուղղակիորեն կամ անուղղակի` այլ պետական մարմինների միջոցով ներկայացվող տվյալների արժանահավատությունը:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ մաս.
«25. Եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տվյալ բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա կառավարությունն ապահովում է այդ օրենքների նախագծերի ներկայացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով` պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ մինչև պետական բյուջեի նախագծի ներկայացումը:»:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «պետական բյուջեի մասին օրենքի» բառերը փոխարինել «պետական բյուջեի» բառերով:
Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը «զարգացման» բառից հետո լրացնել «քառամյա ծրագրով`» բառերը:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. դեկտեմբերի 29
Ստեփանակերտ
ՀՕ-75-Ն