Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքում`
1) 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 31–րդ և 4-րդ մասերը և 49-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 18-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի «եկամտահարկը» բառը փոխարինել «եկամտային հարկը» բառերով.
3) 19-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և դրանով պայմանավորված պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարման» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-87-Ն