ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ՆԳՆ ոստիկանության օրվա առթիվ
30 նոյեմբերի 2021

Հարգարժա'ն ՆԳ նախարար Կարեն Գրիգորիի

Հարգելի' ոստիկանապետ Արտեմ Անատոլիի

Համակարգի հարգելի' ծառայողներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա առթիվ։

Օրվա խորհուրդը լավագույն առիթն է գնահատելու և արժևորելու ոստիկանի ամենօրյա բարդ, բայց նվիրական ու շնորհակալ աշխատանքը։

Արցախի ոստիկանը լիիրավ կրում է ոստիկնանին արժանի կոչումը և վայելում հանրության վստահությունն ու հարգանքը։

Սիրելի' ոստիկաններ

Դուք մշտապես կանգնած եք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում, որը հատկապես ակնհայտ դրսևորվեց Արցախին պատուհասած պատերազմների օրերին։

Ցավոք, համակարգի ծառայողներից շատերն ընկան հայրենիքի պաշտպանության ժամանակ, բայց նրանց հիշատակն ու անբասիր նկարագիրը, անաչառ և ուժեղ ոստիկանի կերպարը՝ որպես չափանիշ ու աշխատանքի և ծառայության ուղենիշ, փոխանցվելու է գալիք սերունդներին։

Անգնահատելի է Ձեր ներդրումը մեր երկրում օրինապահպանության ամրապնդման, քաղաքացիների անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության գործում։

Համոզված եմ, որ այն առաքելությունն ու պատգամները, որ ստանձնել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգի յուրաքանչյուր ծառայող, այսուհետ ևս պատվով ու արժանապատվությամբ է իրագործելու՝ հանուն Արցախի և մեր ժողովրդի բարօրության։

Անփորձանք ու խաղաղ ծառայություն, առողջություն և բարեկեցություն եմ մաղթում։

 

ԼՈՒՐԵՐ