«ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                             Ընդունված է 2010թ. սեպտեմբերի 15-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածը 18-րդ մասից  հետո  լրացնել հետևյալ բովանդակությամբ 181-րդ մասով.

«181.Պետական բյուջեի նախագծի արտարժութային մուտքերը և ելքերը դրամային արտահայտությամբ հաշվարկվում են` կիրառելով պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու ամսվա առաջին օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փոխարժեքի կիրառմամբ ողջամիտ ժամկետում արտարժութային մուտքերի և ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ, ապա` այդ ամսվան նախորդող ամսվա առաջին օրը նույն շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:»:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «Ազգային ժողովի վերահսկիչ պալատի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզ­րա­կա­ցության առկայությամբ`» բառերը: 

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

                             

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱԳԱՀ ̀                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

     8 հոկտեմբերի 2010թ.

     ք.Ստեփանակերտ

    ՀՕ-32-Ն