Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

                                                             

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                                                   նոյեմբերի 10-ին

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 117.10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ողջամիտ ժամկետում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 28.2-րդ գլխով նախատեսված գործերի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում գործը ստանալու պահից երկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.2-րդ գլխով.

 

 

«ԳԼՈՒԽ 28.2

 

ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

 

 

 

Հոդված 161.2. Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցա-ռումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի վարույթը

 

 

1.Վարչական դատարանին ընդդատյա են «Բնակչության սանիտարահամա-ճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ  իրավիճակ-ներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներին համապատասխան սահմանված կարանտինի (այսուհետ սույն գլխում՝ կարանտին) պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների ընդունած վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերը:

2. Սույն գլխով սահմանված կանոնները չեն տարածվում Վարչական իրավա-խախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում կայացված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերի քննության վրա:

 

 

 Հոդված 161.3. Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցա-ռումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումը

 

 

1. Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների ընդունած վարչական ակտերի կամ գործողության (անգործության) վերաբերյալ օրենքով սահմանված կարգով իրազեկվելու պահից մեկամսյա ժամկետում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումին ներկայացվում են սույն օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:      

 

 

 

 

 

Հոդված 161.4. Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցա-ռումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի քննության կարգը և ժամկետները

 

1. Սույն գլխով նախատեսված գործերի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթ-ներով:

2. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը վարչա-կան դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:

3. Սույն գլխով նախատեսված գործերի բանավոր քննության դեպքում դատարանը կարող է թույլատրել դիմողին մասնակցելու դատական նիստին տեսա-ձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, եթե դատական նիս-տերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապա-հովող համակարգ: Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ չի կարող իրականացվել առերես հարցաքննություն:

4. Սույն գլխով նախատեսված գործերը քննվում են դիմումը վարույթ ընդունելու պահից տասնօրյա ժամկետում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` ևս տասը օրով:

 

 

Հոդված 161.5. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը

 

1. Սույն գլխով նախատեսված գործերը քննելու արդյունքում վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.

1) դիմումը մերժելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողու-թյունը (անգործությունը) ուժի մեջ թողնելու վերաբերյալ.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն դիմումը բավարարելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին:

2. Վարչական դատարանի՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝  հրապարակման պահից տասնօրյա ժամկետում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

 

 

  ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ՝                                                             

 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. նոյեմբերի 12

Ստեփանակերտ

ՀՕ-110-Ն