«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

 

Ընդունված է 2021 թվականի

                                                                              նոյեմբերի 10-ին

                                                                                           

 

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 2004 թվականի մարտի 10-ի ՀՕ-100 օրենքում (այսուհետ՝ Օրենք) «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքը սահմանում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտ-պանության հիմքերն ու կազմակերպումը, այդ բնագավառում պետական կառավար-ման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (այսու-հետ՝ ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ), պաշտոնատար ան-ձանց, Արցախի Հանրապետության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող ան-ձանց և օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացիներ) իրավունքներն ու պարտականությունները։

 

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բնակչության պաշտպանություն՝ արտակարգ իրավիճակում մարդկանց կյան-քի և առողջության պաշտպանությանը, վտանգների կանխմանը և նվազեցմանը, բնականոն կենսագործունեության ապահովմանը և վերականգմանն ուղղված իրավա-կան, կազմակերպական, ինժեներատեխնիկական փոխկապակցված միջոցառումնե-րի համալիր.».

2) 5-րդ պարբերությունում «աշխատանքների կատարում» բառերից հետո լրաց-նել «, ինչպես նաև կարանտին սահմանելու մասին Արցախի Հանրապետության կա-ռավարության որոշմամբ կիրառվող միջոցառումների իրականացում» բառերը.

3) 6-րդ պարբերությունում «մաս» բառից հետո լրացնել «(կարանտին սահ-մանելու դեպքում՝ համաճարակի գոտի)» բառերը.

4) 9-րդ պարբերությունում «և մանրէաբանական նյութերից» բառերը փոխարի-նել «, մանրէաբանական նյութերից և վարակիչ հիվանդություններից» բառերով:

 

 

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածում «Հանրապետության» բառից հետո լրաց-նել «վավերացրած» բառը:

 

Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածում, 9-րդ հոդվածի 4-րդ մասում, 11-րդ հոդ-վածում, 13-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և 22-րդ հոդվածում «կազմակեր-պություններ» բառի հոլովաձևերը փոխարինել «ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ» բառերի համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «զ» կետի վերջակետը փոխա-րինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետ.

«է) օրենքով նախատեսված այլ միջոցառումներ:»:

 

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածում՝

  1.  1-ին մասի՝

        ա. «դ» կետում «ու մանրէաբանական նյութերից» բառերը փոխարինել «, ման-րէաբանական նյութերից և վարակիչ հիվանդություններից» բառերով,

բ. «ժզ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովան-դակությամբ «ժէ» կետ.

«ժէ) կարանտին սահմանելու դեպքում օրենքով սահմանված միջոցառումների իրականացումը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավոր-ված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումները և դրանց իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 4.1-ին գլխով:»:

 

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավոր-ված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանությունն իրականաց-վում է սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված միջոցառումների կիրառմամբ:»:

 

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրութամբ.

 

«Հոդված 10. Բնակչության անհատական պաշտպանությունը

 

Բնակչության անհատական պաշտպանությունը մարդկանց շնչառական օր-գանները և մաշկը պաշտպանում է թունավոր գոլորշիների կաթիլներից, աերոզոլ-ների ներգործությունից, ճառագայթային փոշիներից, ախտահարույց մանրէներից, թունավոր նյութերի ազդեցությունից, վարակիչ հիվանդություններից և թունավորում-ներից:

Սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված կարգով կարանտին սահմանելու դեպքում բնակչության անհատական պաշտպանության միջոցների կիրառման անհրաժեշտությունը սահմանվում է կարանտին սահմանելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերը և կարգը՝ առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

                                         

Հոդված 10. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառը փոխարինել «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐ-ՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերով:

          

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «ը» կետի վերջակետը  փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» և «ժ» կետեր.

«թ) արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի դեպքում ընդու-նում է որոշում կարանտին սահմանելու մասին.

 ժ) կարանտին սահմանելու դեպքում իրականացնում է սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «Հանրապե-տության» բառից հետո լրացնել «կառավարության» բառը:

 

Հոդված 13. 17-րդ հոդվածի՝                                                               

1) վերնագրում «Կազմակերպությունների» բառը փոխարինել «Ձեռնարկություն-ների, հիմնարկների, կազմակերպությունների» բառերով.

2) 1-ին մասում՝

ա. «Կազմակերպություններն» բառը փոխարինել «Ձեռնարկությունները, հիմ-նարկները, կազմակերպություններն» բառերով,

բ. «բ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովան-դակությամբ «գ» կետ.

«գ) իրականացնում են կարանտին սահմանելու մասին Արցախի Հանրապետու-թյան կառավարության որոշմամբ կիրառվող միջոցառումները, ինչպես նաև աջակ-ցում այդ միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը:».

3) 2-րդ մասում «պաշտպանությունը» բառից հետո լրացնել «՝ Արցախի Հանրա-պետության կառավարության սահմանած կարգով» բառերը:

 

Հոդված 14. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլուխ.

 

 

«ԳԼՈՒԽ 4.1

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿՈՎ

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17.1. Սույն գլխի կիրառման շրջանակները

 

Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության և սանիտարահա-մաճարակային անվտանգության ապահովման առանձնահատկությունները, կարան-տին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների ցանկը, միջոցառում-ների կազմակերպման և իրականացման համար իրավասու մարմինները, միջոցա-ռումների կազմակերպման և իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են սույն գլխով:

 

Հոդված 17.2. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցառումները

 

Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին (այսուհետ սույն գլխում՝ կարանտին) սահմանելու դեպքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները.

ա) «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահով-ման մասին» օրենքով սահմանված կարանտինային և այլ սանիտարահամաճարա-կային միջոցառումներ՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշ-վառմամբ.

բ) հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ.

գ) իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում.

դ) ապրանքների փոխադրման սահմանափակումներ.

ե) կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ.

զ) սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մար-միններում և այլ հաստատություններում:

Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են բացառապես կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքները, ներառյալ՝ հանրու-թյան համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, դրանց հետևանքները վերացնելու, անձանց և հանրության առողջությունը պահպա-նելու նպատակով և պետք է համաչափ լինեն այդ նպատակին: Կարանտինի պայ-մաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողու-թյունները պետք է համարժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին։

Սույն հոդվածով սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչըն-դոտել Ազգային ժողովի, դատարանների, Մարդու իրավունքների պաշտպանի, զին-ված ուժերի և այլ զորքերի բնականոն գործունեությունը:

 

Հոդված 17.3. Կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջո-ցառումների կիրառման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի դեպքում

 

Կարանտին սահմանելու դեպքում, հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները, կարող են կիրառվել «Բնակչության սանիտարահամա-ճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարան-տինային և սանիտարահամաճարակային հետևյալ միջոցառումները.

ա) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

բ) պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

գ) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

դ) օբսերվացիա.

ե) ինքնամեկուսացում.

զ) մեկուսացում:

Կարանտին սահմանելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ (այսուհետ սույն գլխում՝ կարանտին սահմանելու մասին որոշում) կարող է սահմանվել մուտքի և ելքի հատուկ ռեժիմ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ Արցախի Հանրապետության առանձին տարածքներում: Կարան-տին սահմանելու մասին որոշմամբ կարող է արգելվել Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք, Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը Արցախի Հանրապետության տարածքից, ինչպես նաև սահմանվել Արցախի Հանրապետություն մուտքի հատուկ կանոններ:

Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց անմիջապես հետո կարան-տին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգով առողջապահության ոլոր-տում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սահմանային բժշկա-սանիտարական հսկիչ կետերում կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին մասով սահ-մանված կարանտինային և սանիտարահամաճարակային միջոցառումները։

 

Հոդված 17.4. Հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները

 

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, ինչ-պես նաև հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու արգելքներ կամ սահմանափակումներ:

Սույն հոդվածի իմաստով հանրային են համարվում անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարար-մանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝

ա) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներ-կայացումները, կրթական այլ միջոցառումներ.

բ) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդար-ձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավո-րության արարողությունները:

Հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմա-նափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող Ար-ցախի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ Ոստիկանություն):

Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Ոստիկանությունը և կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված տեսչական մարմինները: Հանրային միջոցառում-ներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակում-ների կամ արգելքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառվում են պատասխանատվության միջոցներ:

Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մաս-նակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Ոստիկանությունը հանրային միջոցառում կազմակերպելու, անցկացնելու կամ հանրային միջոցառումը՝ դրան մասնակցելու սահմանափա-կումների կամ արգելքների պահանջներին համապատասխանեցնելու կամ դադարեցնելու պահանջով դիմում է հանրային միջոցառման կազմակերպչին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման մասնակիցներին: Հանրային միջոցառման կազմակերպչի բացակայության կամ մի-ջոցառման մասնակիցների կողմից Ոստիկանության պահանջը չկատարվելու դեպքում Ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներից պահանջում է դադա-րեցնել հանրային միջոցառումը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ Ոստիկանության կամ համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը հանրային միջոցառման մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հանրային միջոցառումը կամովին չդադարեցնելու դեպքում հանրային միջոցառումը ցրելու, «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված հատուկ միջոցներ, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու՝ Ոստիկանության լիազորության մասին։

 

Հոդված 17.5. Տնտեսական գործունեության և ծառայությունների մատուց-ման, ինչպես նաև այլ կազմակերպությունների գործունեության սանիտարա-համաճարակային անվտանգության կանոնների սահմանումը   

 

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ:

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է նախատեսվել կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված՝ տնտեսական գործունեության տեսակ-ներով զբաղվող կամ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների և տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների (այսուհետ սույն հոդվածում՝ կազմակերպություններ) կողմից սանիտարահամաճարակային ան-վտանգության կանոնների կիրառման նկատմամբ վերահսկողության իրականացում:

Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատ-մամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերա-հսկողություն իրականացնող տեսչական մարմինը, բացառությամբ սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտե-սավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների, որոնց դեպքում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերա-հսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության ոլորտում վերա-հսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերահսկողությունը համապա-տասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստու-գայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնա-րարությամբ: Այլ տեսչական մարմինները կարող են փոխօգնության շրջանակներում ներգրավվել ոլորտային ստուգայցերի իրականացմանը՝ Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարականով:

Ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տես-չական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցա-ռումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:

Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ներկա-յացուցիչը նախազգուշացնում է կազմակերպությանը (այդ թվում՝ գյուղա-տնտեսական արտադրանքի շուկաներում վաճառք իրականացնող ֆիզիկական անձանց) միջոցառումների և սահմանափակումների խախտման մասին, տալիս հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

Ստուգայցի արդյունքներով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմինը կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:

Կարանտին սահմանելու դեպքում կազմակերպությունների նկատմամբ հսկողության իրականացմանը կարող են մասնակցել Ոստիկանությունը և կարան-տին սահմանելու մասին որոշմամբ սահմանված այլ տեսչական մարմիններ, որոնք կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտում-ներ հայտնաբերելու դեպքում պարտավոր են արձանագրել համապատասխան խախտումները և անմիջապես այդ մասին տեղեկացնել վերահսկողություն իրա-կանացնող համապատասխան տեսչական մարմնին՝ սույն հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համար:

Սույն հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտան-գության կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 17.6. Ապրանքների փոխադրման սահմանափակումները

 

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են սահմանվել որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանման կամ ներմուծման սահմանափակումներ։

 

Հոդված 17.7. Կրթական հաստատությունների գործունեության սահմա-նափակումները         

 

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է սահմանվել, որ պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիա-րակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագի-տական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբ-ներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպու-թյուններում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ կրթական հաստատություն) ուսում-նական գործընթացը կարող է իրականացվել միայն առողջապահության բնագա-վառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված սանիտարահամաճարակային ան-վտանգության կանոնների պահպանմամբ: Սույն մասով սահմանված սահմանա-փակումը չի տարածվում հեռավար (դիստանցիոն) իրականացվող կրթական ծրագրի, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունների վրա:

Կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վե-րահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վերահսկողությունը տեսչական մարմինն իրականացնում է կրթական հաստատություններ ստուգայցերի միջոցով՝ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Ստուգայցի նպա-տակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահ-մանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատ-մամբ վերահսկողության իրականացման նպատակից:

Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ներկայացուցիչը նախազգուշացնում է կրթական հաստատու-թյանը միջոցառումների և սահմանափակումների խախտման մասին, տալիս հանձ-

նարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

Ստուգայցի արդյունքներով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառ-վող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերվելու դեպ-քում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ:

Կարանտին սահմանելու դեպքում կրթական հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանը կարող է մասնակցել նաև կրթու-թյան ոլորտի տեսչական մարմինը, որը կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է արձանագրել համապատասխան խախտումները և անմի-ջապես այդ մասին տեղեկացնել առողջապահության ոլորտում վերահսկողու-թյուն իրականացնող տեսչական մարմնին:

 

Հոդված 17.8. Սահմանափակումները պետական և տեղական ինքնակա-ռավարման մարմիններում և այլ հաստատություններում

 

Կարանտինի պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում որպես սահմանափակում կարող է կիրառվել համապատասխան մարմնի աշխատանքների կազմակերպման, գործառույթների իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգին համապատասխան: Սույն մասով սահմանված սահմանափակումները կիրառվում են՝

ա) պետական կառավարման համակարգի մարմիններում՝ կարանտին սահ-մանելու մասին որոշմամբ.

բ) տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքի ավագանու որոշ-մամբ.

գ) այլ մարմիններում՝ համապատասխան մարմնի ղեկավարի որոշմամբ:

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված լինելու դեպքում կարող են կիրառվել այլ հաստատությունների գործունեության սահմանափա-կումներ՝ համապատասխան հաստատության ղեկավարի որոշմամբ: Այդ հաստա-տությունների և կիրառվող սահմանափակումների ցանկը սահմանվում է կարանտին սահմանելու մասին որոշմամբ:

 

Հոդված 17.9. Սույն գլխով նախատեսված ակտերի և գործողությունների (անգործության) բողոքարկումը

 

Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների կայացրած ակտերը ենթակա են անհապաղ կատարման, բացառությամբ կարանտին սահ-մանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտման դեպքում կայացված ակտերի:

Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում  սույն   գլխով  նախատեսված   մարմինների  կայացրած

ակտերը, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կարգով կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում: Սույն մասով նախատեսված բողոքարկումը չի կասեցնում համապատասխան ակտի կատարումը, բացառությամբ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտման դեպքում կայացված ակտերի:»:

 

   Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

  «Հոդված 18. Արցախի Հանրապետության քաղաքացիների պարտա-կանությունները

 

Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մաս-նակցել արտակարգ իրավիճակների հետևանքներից բնակչության պաշտպանու-թյան միջոցառումների իրականացմանը` Արցախի Հանրապետության օրենսդրու-թյամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19. Անձանց իրավունքների երաշխիքները արտակարգ իրավի-ճակներում

 

1. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի ստանալու ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգի և իր պաշտպանվածության աստիճանի մասին, եթե այդպիսի տեղեկության տրամադրումը արգելված չէ օրենքով:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց գույքը կամ այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով, իրավունք ունեն ստանալու համար-ժեք փոխհատուցում` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած  կարգով:»:

 

Հոդված 17. Օրենքի 22-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ  նախադասություն.

«Կարանտին սահմանելու դեպքում սույն հոդվածով նախատեսված նյութա-տեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

 

 

    ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

    ՆԱԽԱԳԱՀ՝                                                        

                                                                                        Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 

      2021 թ. նոյեմբերի 12

      Ստեփանակերտ

      ՀՕ-109-Ն