Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 24-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (24 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-94, այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պետական բյուջեից և արտացոլվում առանձին տողով:».
2) 4-րդ մասի «տասը տոկոսը» բառերը փոխարինել «քսանհինգ տոկոսը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «թ3» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ3) մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիները.».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ4» և «թ5» կետերով.
«թ4) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը.
թ5) ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուի, ինչպես նաև ուսումնասիրության և հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճարը:»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման» բառերը:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը «վարչական մաս» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի «I. Մուտքերի գծով» մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի «I. Մուտքերի գծով» մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար, ավագանու առաջարկությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ և սահմանած կարգով, տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ներգրավվող ժամանակավոր ազատ միջոցները, ընդ որում, այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի և ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության 1/2-ը:»:
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի «II. Ելքերի գծով» մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով` ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացումները:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-79-Ն