Բաղունց Գագիկ Միքայելի
Բաղունց Գագիկ Միքայելի
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 22.03.1964
Կուսակցություն. «Շարժում-88»
Խմբակցություն. «Շարժում-88»

Ծնվել է 1964թ. մարտի 22-ին ԼՂԻՄ Մարտակերտ քաղաքում:

1970-1980 թթ. ընդունվել և ավարտել է Մարտակերտի հ.1 միջնակարգ դպրոցը:

1980-1985թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

1985թ. ընդունվել է ՍՄԳԱ Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի նպատակային ասպիրանտուրա:

1990թ. Մոսկվայում պաշտպանել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուական թեզը: Նույն թվականին ընդունվել է Երևանի ճարտարագիտական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունք՝ որպես ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ:

1993թ. ընտրվել է ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան:

1992-1997թթ. ծառայել է ՊԲ շարքերում՝ որպես ՀՈՊ գնդի շտաբի պետ:

1998թ.՝ ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ԼՂՀ բաժանմունքի պետի տեղակալ 

2003թ.՝ ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի դոցենտ

2009թ. ընտրվել է ճարտարագիտական ֆակուլտետի դեկան:

2015թմայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Շարժում-88» կուսակցության համամասնական ցուցակով:

Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության քարտուղարն է:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 314 հրամանագիր, 16.05.2002թ.):