Կկայանա ԱՀ Աժ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
23 նոյեմբերի 2021
23 նոյեմբերի 2021
Նոյեմբերի 24-ին ՝ժամը 11։00-ին, կկայանա ԱՀ Աժ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
Օրակարգում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (երկրորդ ընթերցում) քննարկումն է։
Հիմնական զեկուցող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան
Հանձնաժողովի նախագահ՝ Վլադիկ Կասյան