«ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2007թ. դեկտեմբերի 19-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (10 փետրվարի 2004 թվականի, ՀՕ-94, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից, 3-րդ հոդվածի 2-րդ մասից, ինչպես նաև 15-րդ հոդվածի 1-ին մասից և 5-րդ մասի «գ» կետից հանել «, պարտադիր սոցիալական ապահովագրու-թյան» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետից հանել «, պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասում`

1) «ա» կետի «27-րդ, 40-րդ և 47-րդ» բառերը փոխարինել «27-րդ և 40-րդ» բառերով.

2) «բ» կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`

1. 1-ին մասի՝

1)երրորդ պարբերությունից հանել «(ընթացիկ ու կապիտալի գործառնություններից եկամուտ-ները և պաշտոնական տրանսֆերտները)» բառերը, իսկ «տրամադրված» բառից առաջ լրացնել «ոչ ֆինանսական ակտիվների օտարումից,» բառերը.

2) չորրորդ պարբերությունում «(ընթացիկ և կապիտալ ծախսեր, ինչպես նաև բյուջետային վար-կերի ու փոխատվությունների տրամադրման ծախսեր)» բառերը փոխարինել «(ընթացիկ և կապիտալ ծախսեր)» բառերով, իսկ «և ներգրաված» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրումը» բառերով.

2. 2-րդ մասի՝

1) առաջին պարբերությունը «Կապիտալ ծախսերը» բառերից հետո լրացնել «(որոնք բյուջետային դասակարգման մեջ անվանվում են նաև «ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր»)» բառերով, «պահուստների» բառից առաջ լրացնել «պետական ռազմավարական կամ համայնքային նշանակու-թյան» բառերով.

2) երկրորդ պարբերությունից հանել «և վարկավորման» բառերը:

 

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և 2-րդ մասի երկրորդ պարբերությունը:

 

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասից, 3-րդ մասի 1-ին պարբերությունից, ինչպես նաև 13-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունից, 15-րդ հոդվածի 1-ին մասից և 49-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «ինչպես նաև բյուջե-ների» բառերը փոխարինել «պետական բյուջեից տրամադրված փոխառու միջոցների վերադարձից ստացվող զուտ միջոցների, ինչպես նաև այդ բյուջեի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքով սահմանված կարգով հաստատված տվյալ տարվա պետական բյուջեի մուտ-քերի կազմում տվյալ տար­վա պետական բյուջեի մի­ջոց­ների տարեսկզբի ազատ մնացորդի գումարը նախա­տես­ված չլինելու կամ փաստացի ձևավորված գու­մարից պա­կաս չափով նախատեսված լինելու դեպ­քում կառավարությունն իրավասու է պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի ձևավորված փաստացի գու­մարի` հաս­տատ­ված պետական բյուջեով չնախատեսված մասն ուղղել նախորդ (եզրա-փակված) բյու­ջե­տա­յին տա­րում պետական բյուջեով նա­խա­տեսված, սակայն չֆինանսավորված` առ-կա ժամկետանց պար­տա­վորությունների կատարմանը, ինչպես նաև տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ել­քե­րի ֆինանսավորմանը` դրանց գծով պետական բյուջեով նախատեսված հատկա-ցումների տա­րե­կան գումար­նե­րի սահմաններում:»:

 

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «, ինչպես նաև պարտադիր սոցիալա-կան ապահովագրության» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի՝

ա) «ա» կետի «և 41-րդ հոդվածներում» բառերը փոխարինել «հոդվածում» բառով,

բ) ուժը կորցրած ճանաչել «ժգ» կետը.

2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասի «գ» կետը:

 

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «բ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» կետով.

«բ1) պարտադիր սոցիալական ապահովության վճարներ,».

2) 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «31» մասով.

«31. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներն են` օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարները և պարտադիր սոցիալական ապահովության վճարների բնա-գավառում օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքներն ու տույժերը:»:

 

Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են՝

ա) հարկային եկամուտները,

բ) պետական տուրքերը,

գ) պարտադիր սոցիալական ապահովության վճարները,

դ) պաշտոնական դրամաշնորհները,

ե) այլ եկամուտներ:».

2) 2-րդ մասը «թ 1» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ 2» և «թ 3» կետերով.

«թ 2) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարներ,

 թ 3) ռոյալթիներ».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներն են` օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարները և պարտադիր սոցիալական ապահովության վճարների բնագավառում օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքներն ու տույժերը:».

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհները.

բ) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհները:».

5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Այլ եկամուտներն են՝

ա) անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը.

բ) բանկերում և ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մար­մինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկա­մուտները, իրավա-բանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահութաբաժինները.

գ) պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի, համայնքների վարչական տա­րածքներից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.

դ) պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները).

ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրա­վուն­քով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որ­պես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.

զ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական ան-ձանցից (բացա­ռութ­յամբ` հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպութ­յուն­նե­րի և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփա­կա­նու­թյուն անցած դրամական միջոցները.

է) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.

ը) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը.

թ) օրենքով սահմանած դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուր­քի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստաց­վող (գանձվող) վճարները.

ժ) ռադիոհաճախականության օգտագործման վճարը.

ժա) պետության կողմից հանքային իրավունք կրողին հանքավայրի մասին առևտրային արժեք ներկայացնող տեղեկատվության տրամադրման համար վճարվող բոնուսը.

ժբ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:»:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 181-րդ հոդվածով.

 

«Հոդված 181. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը

 

Պետական բյուջեին ամրագրվող ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերն են`

ա) պետությանը պատկանող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում` լուծարված պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի օտարումից պետական մասնակցության չափին համապատասխան մուտքերը).

բ) բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը.

գ) պետության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) պետական սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը:»:

 

Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասի՝

ա) «զ» կետից հանել «սոցիալական ապահովագրություն և» բառերը,

բ) «ժգ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղու-թյուններ:».

2) 2-րդ մասի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

Հոդված 17. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «շարունակել» բառից հետո լրացնել «կենսաթոշակների և նպաստների վճարում-ները, ինչպես նաև» բառերով, իսկ «չափը» բառից հետո` «(բացառությամբ կենսաթոշակների և նպաստների վճարման ծախսերի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս`

«4. Եթե մինչև բյուջետային տարվա սկիզբն այդ տարվա պետական բյուջեն չի հաստատվում, ապա մինչև դրա հաստատումը բյուջեից շարունակվում է օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորումը` ամբողջ ծավալով:»:

 

Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածում`

1. «I. Մուտքերի գծով» մասի՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) հարկային եկամուտները.

բ) տուրքերը.

գ) պաշտոնական դրամաշնորհները.

դ) այլ եկամուտներ:».

2) 1.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.3. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները.

բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաները.

գ) պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները.

դ) այլ աղբյուրներից (հանրապետության այլ համայնքներ, միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններ) ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհները:».

3)1.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.4. Այլ եկամուտներն են՝

ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարած-քում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.

բ) համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկա-մուտները.

գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները.

դ) համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.

ե) տեղական վճարները.

զ) համայնքային հիմնարկների կողմից առանց տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.

է) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորու-թյունների իրականացման համար տրվող միջոցները.

ը) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրվող այլ եկա-մուտները:».

4) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող միջոցները:».

1. «II. Ելքերի գծով» մասի՝

1) 1-ին կետի «զ» ենթակետից հանել «և ապահովագրություն» բառերը, իսկ «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) համայնքի ղեկավարին օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:».

2) 2-րդ կետը «մարումները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վարչական բյուջեից բյուջե-տային փոխատվությունների տրամադրումը» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածում`

1. «I. Մուտքերի գծով» մասի՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

ա) պաշտոնական դրամաշնորհները.

բ) այլ եկամուտներ:

1.1. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները` սուբվենցիաները.

բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար այլ աղբյուրներից (հանրապետության համայնքներից, միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառա-վարման մարմիններից) ստացվող նպատակային դրամաշնորհները:

1.2. Այլ եկամուտներն են՝

ա) համայնքի սեփականությունը համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավուն-քով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփա-կանություն անցած գույքի օտարումից եկամուտները.

բ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական ան-ձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմա-կերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

գ) վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները.

դ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում՝ բանկերում համայնքի բյու-ջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարները:».

2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներն են՝

ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտա-րումից մուտքերը (այդ թվում՝ համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող).

բ) համայնքի սեփականություն համարվող բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը.

գ) համայնքի պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) համայնքի սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը:».

2. «II. Ելքերի գծով» մասի 2-րդ կետը «մարումները» բառից հետո լրացնել «և բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ծախսերի» բառը փոխարինել «ելքերի» բառով:

 

Հոդված 21. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ գլուխը:

 

Հոդված 22. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասում`

1. «բ» կետում «ծախսեր» բառից հետո լրացնել «և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառ-նություններ» բառերը.

2. «գ» կետից հանել «(ներգրավված միջոցների մուտքեր և ներգրավված փոխառու միջոցների վերադարձ)» բառերը:

 

Հոդված 23. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

Հոդված 24. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Բյուջեների եկամուտները դասակարգվում են`

ա) հարկային եկամուտներ.

բ) տուրքեր.

գ) պարտադիր սոցիալական ապահովության վճարներ.

դ) պաշտոնական դրամաշնորհներ.

ե) այլ եկամուտներ:»:

 

 Հոդված 25. Օրենքի 50-րդ հոդվածում`

1. 4-րդ մասի

1) «բ» կետում «կապիտալ ծախսեր» բառերը փոխարինել «ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ» բառերով.

2) «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.

2. 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Բյուջեների ծախսերն են՝

ա) աշխատանքի վարձատրությունը.

բ) ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը.

գ) տոկոսավճարները.

դ) սուբսիդիաները.

ե) դրամաշնորհները (ներառյալ` դոտացիաները և սուբվենցիաները).

զ) սոցիալական նպաստները և կենսաթոշակները.

է) այլ ընթացիկ ծախսեր.

ը) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:».

3. 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնություններն են`

ա) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը.

բ) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը:».

4. 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 26. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի «միջոցների» բառը փոխարինել «զուտ միջոց-ների (ներառյալ` փոխառու միջոցների և ֆինանսական ակտիվների)» բառերով:

 

Հոդված 27. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում «երեսուն» բառը փոխարինել «հիսուն» բառով:

 

Հոդված 28. Սույն օրենքի 1-4-րդ հոդվածները, 6-13-րդ հոդվածները, 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-17-րդ հոդվածները, 21-րդ, 23-րդ և  26-27-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում`

1) պետական բյուջեի կազմման մասով` պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, և դրանց գործունեությունը տարածվում է 2008 թվականի բյուջետային գործընթացն օրենքով սահմանված կարգով սկսվելու օրվանից հետո այդ բնագավառում ծագած հարաբերությունների վրա.

2) պետական բյուջեի կատարման մասով` 2008 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 5-րդ հոդվածը, 14-րդ հոդվածի 1-ին և 3-5-րդ մասերը, 15-րդ հոդվածը, 18-20-րդ հոդվածները  և 22-րդ հոդվածը, 24-25-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում`

1) պետական բյուջեի կազմման մասով` 2009 թվականի բյուջետային գործընթացն օրենքով սահմանված կարգով սկսվելու օրվանից.

2) պետական բյուջեի կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 13-րդ և 23-րդ հոդվածները գործում են մինչև սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը և 24-րդ հոդվածը ուժի մեջ մտնելը:

 

 

 

 

          ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

          ՆԱԽԱԳԱՀ ̀                                Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

        30 դեկտեմբերի 2007 թ.

        ք.Ստեփանակերտ

        ՀՕ-98