«ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2006թ. մայիսի 31-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովան-դակությամբ 11-րդ հոդվածով՝

 

«Հոդված 11. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյու-ջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Պետական և համայնքների» բառերը փոխարինել «Պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի «ա» կետը «պետական բյուջե» բառերից հետո լրացնել «, պարտադիր սոցիա-լական ապահովագրության բյուջե» բառերով.

բ) 2-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «, պարտադիր սոցիալական ապահո-վագրության» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասը  լրացնել «, եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան չի նախատեսվել» բառերով.

բ) 4-րդ մասում «սույն օրենքով սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «սույն օրեն-քի 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության առաջին նախա-դասությունը և երկրորդ պարբերությունը «պետական բյուջեից» բառերից հետո լրացնել «և հա-մայնքների բյուջեներից» բառերով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը «որոշմամբ» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) 5-րդ մասի առաջին պարբերությունում «տեղական գանձապետական բաժանմունքներն» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումներն» բառերով.

 բ) 7-րդ մասում «տեղական գանձապետական բաժանմունքների» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումների» բառերով.

գ) 8-րդ մասի առաջին նախադասությունում «տեղական գանձապետական բաժանմունք-ները» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումները» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «անվերապահորեն» բառից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.

դ) 10-րդ մասի երրորդ նախադասությունը հանել և մասը լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ նոր պարբերությունով`

«Տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով կարող են սահմանվել պետական բյուջեի պաշտպանված ծախսատեսակները:».

ե) 13-րդ մասի երկրորդ պարբերությունում ««Արցախբանկ» ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի» բառերով:

 

Հոդված 8.Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում «նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա» բառերը փոխարինել «պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա (այսուհետ՝ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 35-րդ և 41-րդ հոդվածներում` նախորդ բյուջետային տարի) և առաջին տարվա (այսուհետ՝ սույն հոդվածում, ինչպես նաև սույն օրենքի 35-րդ և 41-րդ հոդվածներում` ընթացիկ բյուջետային տարի)» բառերով, իսկ «ե» կետը «նորմատիվները» բառից հետո լրացնել «(համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում)» բառերով:

 

Հոդված 9.Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «եկամուտների աղբյուրները դասակարգվում են`» բառերը փոխարինել «եկամուտների աղբյուրներն են`» բառե-րով:

 

Հոդված 10.Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել պետական լիա-զորված մարմնի և հարկային պետական ծառայության աշ­խա­տա­կից­ների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորումը և օգտագործումը սահ­ման­վում է օրենքով: Ընդ որում, հարկային պետական ծառայության խրախուսման և (կամ) համա-կարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Հարկային ծառա-յության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին համապա-տասխան ուղղությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա-րությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները նշանակված են բացառապես պետական լիազորված մարմնի աշխատակիցների խրախուսման և դրանով պայ-մանավորված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների կատարման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են պետական լիազորված մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

 

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասում «որոշմամբ» բառից հետո ավելացնել «և սույն օրենքով» բառերը.

բ) 11-րդ մասում «օգոստոսի 20-ը» և «սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել համա-պատասխանաբար «սեպտեմբերի 20-ը» և «հոկտեմբերի 1-ը» բառերով.

գ) 19-րդ մասի առաջին պարբերությունում «այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն» բառերը, ինչպես նաև երկրորդ և երրորդ պարբերությունները հանել.

դ) 23-րդ մասում «վաթսուն» բառը փոխարինել «երեսուն» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում`

ա) 7-րդ մասը «ուղղությունների» բառից հետո լրացնել «՝ կառավարության սահմանած համամասնություններով» բառերով.

 բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մաս`

«9. Պետական բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով:»:

 

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի I մասի 2-րդ կետի «ա» ենթակետը և II մասի 2-րդ կետը «պետական բյուջեից» բառերից հետո լրացնել «և (կամ) այլ համայնքների բյուջեներից» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 34-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը «փոխատվություններ» բառից հետո լրացնել «(այլ համայնքի բյուջեից փո-խատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը)» բառերով և ավելացնել նոր նախադասություն հետևյալ բովան-դակությամբ` «Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փո-խատվության գծով պարտքը ամբողջությամբ մարելուց հետո:».

բ) 4-րդ մասում «փոխատվություններ չեն տրամադրվում և արժեթղթեր չեն գնվում» բառերը փոխարինել «փոխատվություններ չեն տրվում (բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի)» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխա-րինել «պետական լիազորված մարմին» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի «ա» կետում «համապատասխան տեղական գանձապետական բաժանմուն-քին» բառերը փոխարինել «համապատասխան գանձապետական ստորաբաժանմանը» բառերով.

բ) 2-րդ մասի «գ» կետը հանել.

գ) 5-րդ մասում «իր տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով» բառերը փո-խարինել «իր գանձապետական ստորաբաժանումների միջոցով» բառերով:

Հոդված 17. Օրենքի 45-րդ հոդվածը 5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ մասով՝

 «51. Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեում փոփոխությունները և լրացում-ները կատարվում են օրենքով:»:

 

Հոդված 18. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով:

 

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 


         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ`                           Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

26 հունիսի 2006 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 292