ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի
09 նոյեմբերի 2021

 Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ  սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հետևյալ օրակարգով՝

 «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ:

Հիմնական զեկուցող՝ ԱՀ առողջապահության նախարար Մ.Հայրիյան

Հարակից զեկուցող՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՝ Ա. Գրիգորյան

 

ԼՈՒՐԵՐ