«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

 

                                                                                           Ընդունված է 2021 թվականի

                                                                                       սեպտեմբերի 29-ին

 

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

         Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2005 թվականի մարտի 23-ի ՀՕ-184 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝

         1).1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

         «1..Նոտարն իր գործունեությունն իրականացնում է պետական նոտարական գրասենյակում (այսուհետ՝ նոտարական գրասենյակ):

         Նոտարական գրասենյակները գործում են Արցախի Հանրապետության տարած-քում՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ արդարադատության նախարարություն) համակարգում:

         Նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերը սահմանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ արդարադատության նախարար)՝ քաղաքացիների հարմարա-վետության, հերթերի կառավարման, անվտանգության ապահովման և ժամանակի ար-դյունավետության սկզբունքների հիման վրա:

         Մեկ նոտարական գրասենյակում կարող են աշխատել մեկ կամ մի քանի նոտար-ներ:

         Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, անկախ նրա բնակության կամ գտնվելու վայրից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:».

         2).2-րդ մասի առաջին պարբերությունից հանել «՝ նոտարական տարածքում» բա-ռերը:

 

         Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «տարածք» կրկնվող բառը փոխարինել «գրասենյակ» բառով:

 

         Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարա-դրել հետևյալ խմբագրությամբ.

         «1. Նոտարական գրասենյակին արդարադատության նախարարությունը տալիս է Արցախի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիք, որի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով նշված են «Արցախի Հանրապետություն» բառերը, նոտարի անունը, ազգանունը և նոտարական գրասենյակի անվանումը:»:

 

         Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի՝

         1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

         «1. Նոտարական գրասենյակում նոտարի ժամանակավոր բացակայության, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարն այդ նոտարի լիազորությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայու-թյան ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դա-դարման դեպքում՝ անժամկետ, կարող է դնել այլ նոտարական գրասենյակի նոտարի վրա: Այս դեպքում նոտարն իրավունք ունի իր գործունեությունն իրականացնել կամ իր նոտարական գրասենյակի, կամ փոխարինվող նոտարի նոտարական գրասենյակի մի-ջոցով:».

         2) 2-րդ մասում «տարածքում» բառը փոխարինել «գրասենյակում» բառով.

         3).5-րդ մասում «տարածք» բառը փոխարինել «գրասենյակ» բառով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

         «Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց համար նոտարական գործողություններ կատարելու կամ այլ ծառայություններ մատուցելու նպատակով նոտարը կարող է ժամանակավորապես գործուղվել Հայաստանի Հանրապետություն:»:

 

         Հոդված 5. Օրենքի 27.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «տարածքը» բառը փոխարինել «գրասենյակի անվանումը» բառերով:

 

         Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքը» բառը փոխարինել «գրասենյակի անվանումը» բառերով:

 

         Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

         ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ՝                                                   

                                                                                               ԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. հոկտեմբերի 11

Ստեփանակերտ

ՀՕ-105-Ն