Ընդունված է 2021 թվականի
սեպտեմբերի 29-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2003 թվականի նո-յեմբերի 26-ի ՀՕ-75 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «և քննչական» բառերը։
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 4.2-րդ հոդվածը:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում 1-ին մասի`
1) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) բացահայտում, կանխում և խափանում են օրենքով նախատեսված իրենց լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած հանցագործությունները, իրականացնում են այդ հանցագործությունները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.».
2) 60-րդ կետից հանել «այդ մարմիններին աջակցող անձանց ազգային անվտան-գության մարմինների քննչական ենթակայությանը վերապահված գործերով քրեական դատավարության մասնակիցների,» բառերը:
Հոդված 4. Oրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. Մարտական տեխնիկա գործադրելու կարգը, զենք, հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ գործադրելու իրավունքը, հիմքերը, պայմանները և սահմանները
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները սույն օրենքով նախա-տեսված դեպքերում և կարգով իրավունք ունեն գործադրել զենք, հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից մարտական տեխնիկա գործադրելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարու-թյունը:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցը զենք, հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գոր-ծադրելու մասին՝ բավարար ժամանակ և հնարավորություն տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ազգային անվտանգության մարմինների աշխատակցի կյանքի ու առողջության համար, կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:
Զենքի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի գործադրման ընտրությունը կատարելիս ազգային անվտանգության մարմինների աշխատակիցն առաջնորդվում է ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի ան-ձից:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցը պարտավոր է նաև՝
1) ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
2) ցուցաբերել առաջին բուժօգնություն, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել մարմնական վնասվածքներ ստացած անձանց անհապաղ բժշկական հիմնարկներ տե-ղափոխելու համար.
3) զենք, հատուկ միջոցներ, ֆիզիկական ուժ գործադրելու հետևանքով վիրավոր-վածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաև հատուկ միջոցներ և զենք կիրառելու յուրաքանչյուր դեպքի մասին զեկուցել անմիջական ղեկավարին:
Անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև հանցագործություն կատարած անձի ձերբակալման ժամանակ ազգային ան-վտանգության մարմինների աշխատակիցը զենքի կամ անհրաժեշտ հատուկ միջոցների բացակայության դեպքում իրավունք ունի օգտագործել ցանկացած մատչելի միջոց, ինչպես նաև սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով օգտագործել այլ զենքեր, որոնք ընդգրկված չեն ազգային անվտանգության ծառայության սպառազինության մեջ:
Օրենքով չնախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմինների աշխատակցի կողմից զենքի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
«Հոդված 17.1. Զենքի և հատուկ միջոցների գործադրումը
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցն անձամբ կամ ստորաբա-ժանման կազմում իրավունք ունի զենք և հատուկ միջոցներ գործադրել՝
1) քաղաքացիներին՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հար-ձակումներից պաշտպանելիս.
2) ազգային անվտանգության մարմինների աշխատակցի վրա կատարվող հարձա-կումը հետ մղելիս, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում.
3) իր զենքին, տրանսպորտային միջոցին և մարտական տեխնիկային տիրանալու փորձերը կանխելիս.
4) պատանդներին ազատելիս, ինչպես նաև ահաբեկչական և այլ հանցավոր ոտնձգություններ կանխելիս.
5) կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաև նրանց բռնի ազատման փորձը կանխելիս.
6) զինված դիմադրություն ցույց տվող, ինչպես նաև այն անձանց ձերբակալելիս, որոնք հրաժարվում են կատարել իրենց մոտ եղած զենքը, զինամթերքը, պայթուցիկ նյութերը, պայթուցիկ սարքերը, թունավոր կամ ռադիոակտիվ նյութերը հանձնելու ազ-գային անվտանգության մարմինների աշխատակցի օրինական պահանջը.
7)..պետական մարմինների, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև ուղեկցող ստորաբաժանումների վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս.
8) կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրավունք ունեն զենք և հատուկ միջոցներ օգտագործել՝
1) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանի-ներին վնասազերծելիս.
2) կողպված սարքերի տարրերի ոչնչացման համար, որոնք խոչընդոտում են բնակելի և այլ տարածքներ ներթափանցումը օրենքով սահմանված կարգով և դեպքե-րում.
3) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:
Արգելվում է զենքի գործադրումը կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք, բացառությամբ ահաբեկչությունը կան-խելիս և պատանդներին ազատելիս:
Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գոր-ծելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայա-ցուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցնե-րը գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով):
Զենքի, ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների կիրառման յուրաքանչյուր դեպ-քի մասին, որի արդյունքում վնաս է հասցվել քաղաքացու առողջությանը կամ նյութա-կան վնաս է հասցվել քաղաքացուն կամ կազմակերպությանը, ազգային անվտանգու-թյան մարմնի աշխատակիցները պարտավոր են զեկուցել իրենց անմիջական ղեկավա-րին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.2-րդ հոդվածով.
«Հոդված 17.2. Ֆիզիկական ուժի գործադրումը
Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ազգային անվտանգության մարմիններ ներկայացնելու, ազգային անվտանգության մարմինների աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրու-թյուն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատա-կով ազգային անվտանգության մարմինների աշխատակիցն իրավունք ունի իրավա-խախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ, ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ազգային անվտանգության մարմինների աշխատակցի վրա դրված պարտականությունների կա-տարումը:»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.3-րդ հոդվածով.
«Հոդված 17.3. Ազգային անվտանգության մարմինների զինված աշխատակցի անձնական անվտանգության երաշխիքները
Ազգային անվտանգության մարմինների զինված աշխատակիցն իրավունք ունի մերկացնել և մարտական վիճակի բերել զենքը, եթե գտնում է, որ ստեղծված իրադրու-թյունում կարող է սույն օրենքով սահմանված դեպքերում զենքի գործադրման անհրա-ժեշտություն առաջանալ:
Մերկացրած զենքով ձերբակալում կատարող ազգային անվտանգության մարմին-ների աշխատակցին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտե-լու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու՝ ձերբակալվողի ցանկացած փորձ աշխատակցին իրավունք է տալիս առանց նախազգուշացման զենք գործադրել սույն օրենքին համապատասխան:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. հոկտեմբերի 11
Ստեփանակերտ
ՀՕ-104-Ն