«Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

                                                                 

                                                                                    Ընդունված է 2021 թվականի

                                                                                   սեպտեմբերի 29-ին

 

«ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 23-րդ հոդվածի 2-րդ մասում «ավտոմեքենային» բառը փոխարինել «ավ-տոմոբիլին» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 189-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Ավտոմեքե-նային» բառը փոխարինել «Ավտոմոբիլին» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 253-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

         Հոդված 253. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահով-մանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպոր-տային միջոցների շահագործման կանոնները խախտելը».

2) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կող-մից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանա-պարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոն-ները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 253-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում`»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 258-րդ հոդվածում`

1) վերնագիրը «ապահովող» բառից հետո լրացնել «պահանջները կամ» բառերը.

2) 1-ին մասի առաջին պարբերությունում «տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ» բառերը փոխարինել «ճանապարհային երթևեկության ան-վտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկու-թյան կամ տրանսպորտային միջոցների» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ՝                                                             

                                                                                     Ա.       ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. հոկտեմբերի 11

Ստեփանակերտ

ՀՕ-101-Ն