«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում եվ փոփոխություններ կատարելու մասին

 

 

  Ընդունված է 2021 թվականի

                                                                                              սեպտեմբերի 29-ին

 

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» 2004 թվականի մարտի 10-ի ՀՕ-101 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ «դ.1» կետով.

  «դ.1 պահեստային կառավարման կետերի բացազատման վայրերի բացառու-թյամբ Արցախի Հանրապետության զինված ուժերի պահեստային կառավարման կետերի և դրանց ներկայացվող պահանջների սահմանումը և աշխատանքների կազմա-կերպումը.»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1 2-րդ մասում «Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Արցախի Հան-րապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ղեկավարը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարն» բառերով.

2 4-րդ մասում  «Լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազո-րած մարմնի այսուհետ՝ լիազորված մարմին» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա-ջորդող  օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                             

                                                                                             Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

       2021 թ. հոկտեմբերի 11

       Ստեփանակերտ

       ՀՕ-100-Ն