ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ
30 սեպտեմբերի 2021
30 սեպտեմբերի 2021
Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովում «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ:
Կոմիտեի նախագահը պատգամավորներին ծանոթացրել է կոմիտեի կանոնադրությանը, կառուցվածքին, որոշումներին:
Քննարկվել են բնակարանների տրամադրման և բնակֆոնդի համալրման գործընթացին առնչվող հարցեր:
Արմեն Մանգասարյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների բարձրացրած հարցերին: