Ընդունված է 2009թ. հունիսի 24-ին
Հոդված 1. «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՕ-232 օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում «25» թիվը փոխարինել «20» թվով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ» բառերը փոխարինել «տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը` ե¬կամ¬տա¬հար¬կին փո¬խա¬րի¬նող հաստատագր¬ված վճա¬րի կիսամյակային (ամսական կտրվածքով) հաշվարկ` մինչև տվյալ կիսամյակին հա¬ջոր¬դող ամս¬վա 20-ը ներառ¬յալ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.Սահակյան