ԼՈՒՐԵՐ
Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
28 սեպտեմբերի 2021

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները, ԱԺ աշխատակազմի պատասխանատուներ:

Քննարկվել են ԱՀ Աժ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի բացմանը և սեպտեմբերի 29-ին կայանալիք նիստի օրակարգին վերաբերող հարցեր:

Նիստի քննարկմանն է ներկայացվում ԱՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Օրակարգում ընդգրկված են ««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»,«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,««Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքների նախագծերը:

Օրակարգում ներառված են հարցեր Հանրապետության նախագահին և Կառավարությւան անդամներին:

Նիստը կամփոփվի պատգամավորների հայտարարություններով:

ԼՈՒՐԵՐ