ԼՈՒՐԵՐ
Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
22 սեպտեմբերի 2021

Սեպտեմբերի 23-ին՝ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հետևյալ օրակարգով՝

1.««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»:

2.«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»:

3.««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»:

Հիմնական զեկուցող՝ ԱՀ ՆԳ նախարար, գեներալ- մայոր Կ. Սարգսյան

Հարակից զեկուցող՝ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ս. Հայրապետյան

4. ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»:

5.««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:

Հիմնական զեկուցող՝ ԱՀ ԱԱԾ տնօրեն Ա. Հակոբջանյան

Հարակից զեկուցող՝ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ս. Հայրապետյան

6.««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունններ կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»:

Հիմնական զեկուցող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հ. Խանումյան

Հարակից զեկուցող՝ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ս. Հայրապետյան

 

ԼՈՒՐԵՐ