«Առեվտրի եվ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Ն-1-02/42, ԱԺ-01-985,06.09.2021թ.,ՖՏԿ-011                                                    

 

                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                        ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ԱՌեվՏՐԻ Եվ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1.   «Առևտրի և ծառայությունների մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքի (այսուհետ` Oրենք)    19-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում «2021» թիվը փոխարինել «2026» թվով:

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌեվՏՐԻ Եվ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

Անհրաժեշտությունը

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորման գործընթացը հետաձգելու անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական ծանր հետևանքները:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

  Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի՝ 2021 թվականի հունվարի 1-ից առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունն ենթակա է լիցենզավորման:  Նշված գործունեության կազմակերպման համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված է պետական տուրք Ստեփանակերտ քաղաքում՝ 500 000 դրամի չափով, շրջկենտրոններում՝ 100 000 դրամի չափով, շրջկենտրոններից դուրս՝ 50 000 դրամի չափով: Սակայն, հաշվի առնելով արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական ծանր հետևանքները, նպատակահարմար է  երկարաձգել առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը և նշված գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու օրենքով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը: Նշված ժամանակահատվածը անհրաժեշտ է պատերազմի տնտեսական ծանր հետևանքները վերացնելու և առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությամբ զբաղվող անձանց լրացուցիչ ֆինանսական բեռով չծանրաբեռնելու համար:

 

 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը կլիցենզավորվի 2026 թվականի հունվարի 1-ից:

 

           Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք

           Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության կողմից:

 

Այլ տեղեկություններ

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը սահմանված կարգով դրվել է հանրային քննարկման Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջում: Սահմանված ժամկետներում առաջարկություններ կամ դիտողություններ չեն ստացվել:  

 

  ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱՐԱՐ                                                                             Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

                                                             

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ԱՌեվՏՐԻ Եվ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 19.   

 

 

Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բնակավայրերի համար` երկու տարվա ընթացքում, առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք (անհատ ձեռնարկատերերը) պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը 2011 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների աշխատողների համար: Սույն մասի պահանջների կատարման ապահովման միջոցառումների ցանկը և ժամանակացույցը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն oրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի և 5-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետի պահանջները`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերում գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2010 թվականի ապրիլի 1-ից.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն oրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետի և 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջներն ուժի մեջ են մտնում 2010 թվականի ապրիլի 1-ից:

6. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածի պահանջները պարտադիր են 2021 2026 թվականի հունվարի 1-ից:

7. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը մինչև 2021 2026 թվականի հուլիսի 1-ը իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինները:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ

ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Առևտրի և ծառայությունների մասին»   օրենքում  փոփոխություններ   կատարելու մասին օրենքի  նախագծի ընդունմամբ  պետական բյուջեի ծախսերի և եկամուտների լրացուցիչ ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: