ԼՈՒՐԵՐ
Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է կազմակերպել
08 սեպտեմբերի 2021

Սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում հանրակրթության հարցերի շուրջ:

Հրավիրվել էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կրթության, գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը:

Քննարկվել են կրթության որակի բարձրացմանն ուղղված հարցեր: Շոշափվել են աշխատանքային ստաժի հետ կապված տրվող հավելավճարներին, երկարամյա կենսաթոշակի նշանակման կարգին, վաստակավոր ուսուցչին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր:

ԼՈՒՐԵՐ