ԱՀ Աժ նախագահը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում էր
06 սեպտեմբերի 2021
06 սեպտեմբերի 2021
Սեպտեմբերի 6-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։
Քննարկվել են հետպատերազմական իրավիճակով պայմանավորված ներկայացուցչության կողմից իրականացվող գործառույթներն ու աշխատանքները։
Սերգեյ Ղազարյանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել պատերազմի ընթացքում մշտական ներկայացուցչության կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը, խոսել առաջիկայում նախատեսվող անելիքներից։
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ներկայացուցչության աշխատանքը, ընդգծել Արցախի Հանրապետության տարբեր կառույցների հետ մշտական ու ակտիվ փոխգործակցության կարևորությունն ու արդյունավետությունը։